Лого на YouVersion
Иконка за търсене

ԾՆՈՒՆԴ 15

15
Աստծու ուխտը Աբրամի հետ
1Այս դեպքերից հետո երազում Տիրոջ խոսքը եղավ Աբրամին՝ ասելով. «Մի՛ վախեցիր, Աբրա՛մ, ես քո պաշտպանը պիտի լինեմ, և քո վարձը չափազանց շատ պիտի լինի»։ 2Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ի՞նչ պիտի տաս ինձ, երբ ես կորչում եմ անորդի, և իմ ժառանգորդն իմ ընդոծին Մասեկի որդի Եղիազար Դամասկացին է»։ 3Աբրամն ավելացրեց. «Քանի որ ինձ զավակ չտվեցիր, ուստի իմ ընդոծինն է ինձ ժառանգելու»։ 4Անմիջապես Աստծու ձայնը եղավ նրան և ասաց. «Նա չի ժառանգի քեզ, այլ քեզ կժառանգի նա, ով կծնվի քեզանից»։ 5Ապա նրան դուրս հանեց ու ասաց. «Նայի՛ր երկնքին ու հաշվի՛ր աստղերը, եթե կարող ես դրանք հաշվել», ապա ավելացրեց. «Այդքան է լինելու քո սերունդը»։ 6Աբրամը հավատաց Աստծուն, և դա նրա համար արդարություն համարվեց։ 7Նրան ասաց նաև. «Ես եմ Տերը՝ քո Աստվածը, որ քեզ դուրս հանեցի քաղդեացիների աշխարհից, որպեսզի այս երկիրը քեզ տամ որպես ժառանգություն»։ 8Աբրամն ասաց. «Տե՛ր, Տե՛ր, ինչպե՞ս կիմանամ, որ ժառանգելու եմ այն»։ 9Եվ ասաց նրան. «Դու ինձ համար մատուցի՛ր երեք տարեկան մի երինջ, երեք տարեկան մի նոխազ, երեք տարեկան մի խոյ, տատրակ և աղավնի»։ 10Աբրամն առավ այդ ամենը, կտրեց մեջտեղից ու կտորները դրեց իրար դիմաց, բայց թռչունները չկտրատեց։ 11Թռչուններ էին իջնում նրանց կտրտված մարմինների վրա, սակայն Աբրամը հսկում էր նրանց։ 12Երբ արևը մայր մտնելու մոտ էր, Աբրամի վրա թմրություն իջավ, և ահա խավարի սարսափը համակեց նրան։ 13Աբրամին ասվեց. «Լա՛վ իմացիր, որ քո հետնորդները պանդուխտ են լինելու օտար երկրում։ Նրանց կծառայեցնեն, կչարչարեն, կտանջեն չորս հարյուր տարի, 14բայց ես դատաստան կտեսնեմ այն ազգի հետ, որը կծառայեցնի նրանց։ Դրանից հետո նրանք այստեղ կվերադառնան բազում հարստությամբ։ 15Բայց դու խաղաղ հոգով կգնաս քո նախնիների մոտ՝ խոր ծերության հասնելով։ 16Չորս սերունդ պիտի անցնի, մինչև որ քո ժառանգները այստեղ կվերադառնան, որովհետև մինչ այդ ամորհացիների մեղքերը դեռ իրենց լրումին հասած չեն լինի»։
17Երբ արևը մայր էր մտնում, կրակ բոցավառվեց, և ահա երևաց ծխացող մի հնոց, և կրակի լեզուներն անցան անասունների կտրտված մարմինների միջով։ 18Այդ օրը Տերն ուխտ կապեց Աբրամի հետ և ասաց. «Քո հետնորդներին եմ տալու այդ երկիրը՝ Եգիպտոսի գետից մինչև Մեծ գետը՝ Եփրատ գետը, 19կինեցիներին, կենեզացիներին, կեդմոնացիներին, 20քետացիներին, փերեզացիներին, ռափայիններին, 21ամորհացիներին, քանանացիներին, գերգեսացիներին և հեբուսացիներին»։

Избрани в момента:

ԾՆՈՒՆԴ 15: ՆԷԱ

Маркирай стих

Споделяне

Копиране

None

Искате ли вашите акценти да бъдат запазени на всички ваши устройства? Регистрирайте се или влезте