1
Ա Կորնթացիներին 13:4-5
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Սերը հանդուրժող է, սերը բարի է. սերը չի նախանձում, չի գոռոզանում, չի մեծամտանում։ Անամոթություն չի անում, սեփական շահը չի փնտրում, բարկությամբ չի գրգռվում, չար բան չի մտածում
Compare
Explore Ա Կորնթացիներին 13:4-5
2
Ա Կորնթացիներին 13:7
ամեն բան հանդուրժում է, ամեն բանի հավատում, ամեն բանի հանդեպ հույս ունի, ամեն բանի համբերում է։
Explore Ա Կորնթացիներին 13:7
3
Ա Կորնթացիներին 13:6
անիրավության վրա չի ուրախանում, այլուրախանում է ճշմարտության հետ
Explore Ա Կորնթացիներին 13:6
4
Ա Կորնթացիներին 13:13
Արդ, մնում են այս երեքը՝ հավատ, հույս, սեր, և սրանցից ամենամեծը սերն է։
Explore Ա Կորնթացիներին 13:13
5
Ա Կորնթացիներին 13:8
Սերը երբեք չի անհետանում. մարգարեությունները կանհետանան, լեզուները կլռեն, գիտությունը կխափանվի։
Explore Ա Կորնթացիներին 13:8
6
Ա Կորնթացիներին 13:1
Եթե մարդկանց ու հրեշտակների լեզուներով խոսեմ, բայց սեր չունենամ, ես նման եմ ձայն արձակող պղնձի կամ ղողանջող ծնծղայի։
Explore Ա Կորնթացիներին 13:1
7
Ա Կորնթացիներին 13:2
Եթե շնորհ ունենամ մարգարեության, բոլոր խորհուրդների ու ամեն գիտության և եթե մինչև իսկ լեռները տեղափոխելու չափ լիարժեք հավատն ունենամ, բայց սեր չունենամ, ոչինչ եմ։
Explore Ա Կորնթացիներին 13:2
8
Ա Կորնթացիներին 13:3
Եթե ամբողջ ունեցվածքս աղքատներին բաժանեմ ու մարմինս կրակի մատնեմ, բայց սեր չունենամ, ես ոչ մի օգուտ չեմ ունենա։
Explore Ա Կորնթացիներին 13:3
9
Ա Կորնթացիներին 13:11
Երբ երեխա էի, երեխայի պես էի խոսում, երեխայի պես էի մտածում, երեխայի պես էի տրամաբանում, բայց երբ տղամարդ դարձա, երեխայական բաները թողեցի։
Explore Ա Կորնթացիներին 13:11
Home
Bible
Plans
Videos