Եփեսացիներին 2
2
Մահից դեպի կյանք
1Եվ դուք, որ մեռած էիք հանցանքների ու մեղքերի պատճառով, 2որոնց մեջ մի ժամանակ ընթանում էիք այս աշխարհի սովորության համաձայն՝ ըստ կամքի այն իշխանի, որ իշխում է օդային տարածությունից, այն ոգու, որ այժմ ներգործում է ապստամբ որդիների մեջ։ 3Նրանց թվում նաև մենք բոլորս մի ժամանակ ապրում էինք մեր մարմնական ցանկություններով՝ մարմնի ու մտքի կամքը կատարելով, և էությամբ բարկության արժանի որդիներ էինք մյուսների պես։ 4Բայց Աստված, որ հարուստ է ողորմությամբ, իր առատ սիրո համար, որով մեզ սիրեց, 5մինչ մեռած էինք մեղքերի հետևանքով, մեզ Քրիստոսի հետ կյանք տվեց։ Դուք շնորհով եք փրկված։ 6Նրա հետ մեզ հարություն տվեց և նրա հետ նստեցրեց երկնքում՝ Քրիստոս Հիսուսով, 7որպեսզի գալիք դարերում հավիտյան ցույց տա իր շնորհի գերազանց մեծությունը Քրիստոս Հիսուսով մեր հանդեպ ունեցած քաղցրությամբ։ 8Շնորհով եք փրկվել հավատի միջոցով, և սա ձեզանից չէ, այլ Աստծու պարգևն է։ 9Ոչ էլ գործերից է, որպեսզի ոչ ոք չպարծենա։ 10Քանզի նրա ստեղծագործությունն ենք՝ Քրիստոս Հիսուսով հաստատված բարի գործերի համար, որոնք Աստված նախապես պատրաստեց մեզ համար, որպեսզի դրանցով ընթանանք։
Մեկ՝ Հիսուս Քրիստոսով
11Ուստի հիշե՛ք, որ դուք մի ժամանակ մարմնով հեթանոսներ էիք (որ անթլփատություն է կոչվում մարմնի վրա ձեռքով կատարված թլփատությամբ), 12որովհետև այն ժամանակ առանց Քրիստոսի էիք, Իսրայելի ժողովրդից անջատված ու խոստումով տրված ուխտերից օտարացած, հույս չունեիք և աշխարհում անաստված էիք։ 13Բայց հիմա Հիսուս Քրիստոսի միջոցով դուք, որ մի ժամանակ հեռու էիք, Քրիստոսի արյամբ մերձավոր դարձաք։
14Նա՛ է մեր խաղաղությունը, որ երկուսին մեկ դարձրեց ու միջնորմ պատը՝ թշնամությունը, վերացրեց իր մարմնով՝ 15հրահանգների և պատվիրանների օրենքը ջնջելով, որպեսզի իրենով երկու ժողովուրդներից մեկ նոր մարդ ստեղծի և խաղաղություն հաստատի 16և իր խաչով երկուսին մեկ մարմնով Աստծու հետ հաշտեցնի՝ նրանով թշնամությունն սպանելով։ 17Եկավ, խաղաղություն ավետարանեց և՛ ձեզ, որ հեռու էիք նրանից, և՛ ձեզ, որ մոտ էիք նրան, 18որովհետև նրանով երկուսս մեկ Հոգով Հորը մոտենալու արտոնություն ունենք։ 19Ուրեմն այսուհետև այլևս օտար ու պանդուխտ չեք, այլ սրբերի համաքաղաքացիներ և Աստծու ընտանիքի անդամներ՝ 20առաքյալների ու մարգարեների հիմքի վրա շինված, որի անկյունաքարը Քրիստոսն է. 21նրա մեջ ամբողջ կառույցը ներդաշնակորեն միավորված աճում է, որպեսզի Տիրոջով սուրբ տաճար դառնա, 22որի մեջ դուք էլ նրա հետ կառուցվում եք իբրև Աստծու բնակարան Հոգու միջոցով։
Currently Selected:
Եփեսացիներին 2: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018

: