Եփեսացիներին 6
6
Որդիներ և ծնողներ
1Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։ 2«Պատվի՛ր քո հորն ու մորը,- սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,- 3որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես» (Ելք 20.12)։ 4Հայրե՛ր, ձեր զավակներին մի՛ բարկացրեք, այլ նրանց Տիրոջ խրատով ու կրթությա՛մբ մեծացրեք։
Ծառաներ և տերեր
5Ծառանե՛ր, ձեր մարմնավոր տերերին հնազա՛նդ եղեք վախով ու դողալով, ձեր սրտի անկեղծությամբ, ինչպես Քրիստոսին։ 6Ոչ թե մարդկանց աչքի առաջ հաճելի եղողների պես ծառայելով, այլ ինչպես Քրիստոսի ծառաներ, որ սրտանց Աստծու կամքն են կատարում՝ 7հոժարությամբ ծառայելով Տիրոջը և ոչ թե մարդկանց, 8իմացե՛ք, որ ամեն մեկը՝ ծառա թե ազատ, ինչ բարիք որ անի, նույնը Տիրոջից կստանա։ 9Եվ դուք, տերե՛ր, նո՛ւյնն արեք նրանց՝ սպառնալիքը թողնելով։ Իմացե՛ք, որ թե՛ նրանք, թե՛ դուք երկնքում Տեր ունեք, և նրա առաջ կողմնակալություն չկա։
Հոգևոր մարտ
10Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։ 11Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։ 12Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։ 13Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։ 14Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած 15և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։ 16Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ 17Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։
18Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար, 19ինձ համար էլ, որպեսզի իմ բերանը բաց անելիս ինձ խոսք տրվի, որ Ավետարանի խորհուրդը համարձակ հայտնեմ, 20որի պատգամավորն եմ կապանքների մեջ, որպեսզի այն համարձակությամբ խոսեմ, ինչպես որ պարտավոր եմ։
Վերջին ողջույններ
21Բայց որպեսզի դուք էլ գիտենաք իմ մասին, թե ի՛նչ եմ անում, ձեզ ամեն ինչ կտեղեկացնի Տյուքիկոսը՝ սիրելի եղբայրը և Տիրոջով հավատարիմ սպասավորը, 22որին ձեզ մոտ հենց դրա համար ուղարկեցի, որ մեր մասին տեղեկանաք, ու նա ձեր սրտերը մխիթարի։
23Խաղաղությո՜ւն եղբայրներին և սեր՝ հավատով՝ Հայր Աստծուց ու Տեր Հիսուս Քրիստոսից։ 24Շնո՜րհ բոլոր նրանց, ովքեր մեր Տեր Հիսուս Քրիստոսին սիրում են անկեղծորեն։ Ամեն։
Currently Selected:
Եփեսացիներին 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018

: