ԾՆՆԴՈՑ 6
6
Մարդկության չարությունը
1Երբ մարդիկ սկսեցին բազմանալ երկրի վրա և աղջիկներ ծնեցին իրենց, 2Աստծու որդիները, տեսնելով, որ մարդկանց աղջիկները գեղեցիկ են, իրենց հավանածներից կին էին առնում իրենց համար։ 3Տերն ասաց. «Իմ հոգին թող միշտ չմնա մարդու վրա, որովհետև նա մարմին է, այլ նրա կյանքի օրերը հարյուր քսան տարի լինեն»։ 4Այն օրերին հսկաներ կային երկրի վրա. երբ Աստծու որդիները մարդկանց աղջիկների մոտ էին մտնում, նրանք որդիներ էին ծնում նրանց համար։ Սրանք այն զորավորներն էին, որ վաղուց անվանի մարդիկ էին։ 5Տերը տեսավ, որ մարդկանց չարությունը շատացել է երկրի վրա, և նրանց սրտի խորհուրդներն ու բոլոր գաղափարները չար էին մշտապես։ 6Եվ Տերը զղջաց, որ մարդ է ստեղծել երկրի վրա, և իր սրտի մեջ տրտմեց։ 7Տերն ասաց. «Երկրի երեսից վերացնելու եմ մարդուն, որին ստեղծեցի, մարդուց մինչև անասունը, մինչև սողունն ու մինչև երկնքի թռչունը, որովհետև զղջում եմ, որ ստեղծել եմ նրանց»։ 8Բայց Նոյը շնորհ գտավ Տիրոջ առաջ։
Նոյ
9Սրանք են Նոյի սերունդները։ Նոյը արդար և կատարյալ մի մարդ էր իր դարում։ Նոյը Աստծու առաջ քայլեց։ 10Նոյը ծնեց երեք որդի՝ Սեմին, Քամին և Հաբեթին։ 11Երկիրն ապականվեց Աստծու առաջ. երկիրը լցվեց անօրենությամբ։ 12Աստված տեսավ, որ երկիրն ապականված է, որովհետև ամեն մարմին երկրի վրա ապականել էր իր ճանապարհը։ 13Աստված ասաց Նոյին. «Բոլոր մարդկանց#6.13 Եբր. մարմին։ վերջը եկել է իմ առաջ, որովհետև երկիրը նրանց պատճառով անիրավությամբ է լցված. ահա ես նրանց կոչնչացնեմ երկրի հետ։ 14Խժաբեր փայտից մի տապա՛ն շինիր քեզ համար. տապանը շինի՛ր խորշերով և այն ներսից ու դրսից ծեփի՛ր կուպրով։ 15Եվ կշինես այն այսպես. տապանի երկարությունը՝ երեք հարյուր կանգուն,#6.15 1 կանգունը հավասար է մոտավորապես 50 սմ-ի։ լայնությունը՝ հիսուն կանգուն, և բարձրությունը՝ երեսուն կանգուն։ 16Տապանին տանիք#6.16 Եբր. նշանակում է բացվածք, լուսամուտ։ կշինես այնպես, որ մի կանգուն լինի։ Տապանի դուռը կողքից կդնես. ներքնահարկով, միջնահարկով և վերնահարկով կշինես այն։ 17Եվ ես ջրհեղեղ պիտի բերեմ երկրի վրա՝ ոչնչացնելու ամեն մարմին, որի մեջ կենդանության շունչ կա երկնքի տակ. և ինչ որ կա երկրի վրա, կոչնչանա։ 18Սակայն իմ ուխտը կհաստատեմ քեզ հետ, և տապան կմտնես դու, և քեզ հետ՝ քո որդիները, քո կինը և քո որդիների կանայք։ 19Բոլոր անասուններից և բոլոր էակներից#6.19 Եբր. մարմիններից։՝ բոլորից երկու-երկու հատ կբերես տապան, որպեսզի ապրեն քեզ հետ. արու և էգ լինեն։ 20Ամեն տեսակ թռչուններից, ամեն տեսակ անասուններից, երկրի ամեն տեսակ սողուններից՝ բոլորից երկու-երկու հատ թող գան քեզ մոտ, որպեսզի ապրեն։ 21Եվ դու վերցրո՛ւ քեզ համար բոլոր ուտելիքներից, որոնցով սնվում են, և քեզ մո՛տ հավաքիր, որպեսզի դրանք քեզ և նրանց համար ուտելիք լինեն»։ 22Եվ Նոյն արեց ամենը, ինչ Աստված պատվիրել էր նրան. այդպես արեց։
Currently Selected:
ԾՆՆԴՈՑ 6: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018

: