YouVersion Logo
Search Icon

ԵՍԱՅԻ 46

46
1«Բելը խոնարհվեց, Նեբովը կքեց. նրանց կուռքերը դրված են գազանների և անասունների վրա. ձեր կրածները իբրև ծանրոցներ բեռնվել են հոգնած կենդանիների վրա։ 2Նրանք կքել, խոնարհվել են միասին. նրանք չկարողացան բեռը ազատագրել և իրենք էլ գերի ընկան։
3Լսե՛ք ինձ, ո՛վ Հակոբի տուն, և դուք՝ Իսրայելի տան ամբողջ մնացորդը, դուք, որ բեռնավորել էիք ձեր ծննդից, որոնց ես կրեցի ձեր մոր արգանդից։ 4Մինչև ձեր ծերությունն էլ ես եմ նա, մինչև ալևորություն կկրեմ ձեզ. ե՛ս ստեղծեցի, ե՛ս կկրեմ և կազատագրեմ ձեզ։
5Ո՞ւմ եք նմանեցնում ինձ և հավասարեցնում, ո՞ւմ հետ եք ինձ համեմատում, որ նման լինենք մենք։ 6Ոսկի են թափում քսակից, արծաթը կշռում են կշեռքով և ոսկերիչ են վարձում, որպեսզի դրանցով մի աստված կերտի, երկրպագում են և պաշտում նրան։ 7Այն վերցնում, տանում են ուսի վրա, ամրացնում իր տեղում, և նա կանգնում մնում է այնտեղ, չի շարժվում իր տեղից։ Ապա աղաղակում են նրան, բայց նա չի պատասխանում, չի ազատում նրանց իրենց նեղությունից։
8Հիշե՛ք այս և պի՛նդ կացեք, մտածե՛ք, ո՛վ հանցավորներ։ 9Հիշե՛ք նախկինում կատարված հնամենի գործերը, քանի որ ես եմ Աստված, ուրիշը չկա, ես եմ Աստված, ինձ նմանը չկա։ 10Ես սկզբից իմացնում եմ վախճանը և վաղուց՝ այն, որ դեռ չի կատարվել։ Ես ասում եմ, որ իմ խորհուրդը պիտի իրականանա, և անում եմ այն ամենը, ինչ որ ինձ հաճելի է։ 11Ես արևելքից կանչում եմ գիշատիչ թռչնին, հեռավոր երկրից՝ իմ խորհուրդն իրականացնող մարդուն։ Ինչ ասել եմ, կատարելու եմ, ինչ որոշել եմ, անելու եմ։ 12Լսե՛ք ինձ, ո՛վ խստասիրտ մարդիկ, որ հեռացել եք արդարությունից։ 13Ես մոտեցրել եմ իմ արդարությունը, նա չի հեռանալու, իմ փրկությունը չի ուշանալու։ Ես Սիոնում փրկություն եմ դնելու Իսրայելի՝ իմ փառքի համար»։

Currently Selected:

ԵՍԱՅԻ 46: ՆՎԱԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in

Video for ԵՍԱՅԻ 46