ՍԱՂՄՈՍՆԵՐ 16
16
Վստահության աղոթք
Դավթի երգ։
1Պահի՛ր ինձ, ո՜վ Աստված, որովհետև քեզ եմ ապավինել։
2Տիրոջն ասացի. «Դու ես իմ Տերը. առանց քեզ բարիք չունեմ»։
3Երկրի մեծափառ սրբերի վրա է իմ ամբողջ հաճությունը։
4Պիտի շատանան նրանց ցավերը, որոնք վազում են օտար աստծու հետևից. ես թափված արյան ընծաներ չեմ մատուցի և ոչ էլ նրանց անունները կառնեմ իմ շրթունքների վրա։
5Տերն է իմ ժառանգության և իմ բաժակի բաժինը. դու հաստատ ես պահում իմ բաժինը։
6Ինձ վիճակ ընկավ ցանկալի տեղանքը, և այս ժառանգությունը հաճելի է ինձ։
7Ես պիտի փառաբանեմ Տիրոջը, որ խրատ է տալիս ինձ, և գիշերն էլ հորդորում է ինձ իմ սիրտը։
8Ես ամեն ժամանակ Տիրոջը դրեցի իմ առջև, որովհետև նա իմ աջ կողմում է. ես չեմ սասանվի։
9Իմ սիրտն ուրախ է դրա համար, և ցնծում է իմ անձը. և մարմինս էլ հույսով պիտի հանգստանա,
10Որովհետև իմ անձը չես թողնի գերեզմանում և քո հավատարիմին ապականություն տեսնել չես տա։
11Դու ճանաչեցնում ես ինձ կյանքի ճանապարհը. քո առաջ ուրախությունների լիություն կա, և քո աջ կողմը՝ քաղցրություններ՝ հավիտյան։
Currently Selected:
ՍԱՂՄՈՍՆԵՐ 16: ՆՎԱԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia, 2018