YouVersion Logo
Search Icon

ԵԼՔ 13

13
Անդրանիկները Տիրոջն են պատկանում
1Տերը Մովսեսին ասաց. 2«Ինձ նվիրաբերի՛ր բոլոր արու անդրանիկներին, որոնք բացում են արգանդը Իսրայելի որդիների մեջ, մարդուց մինչև անասուն, որովհետև անդրանիկը իմն է»։
Բաղարջակերաց տոնը
3Մովսեսն ասաց ժողովրդին. «Հիշե՛ք այս օրը, երբ դուք դուրս եկաք Եգիպտոսից՝ ստրկության այս տնից, որովհետև Տերն իր հզոր ձեռքով ձեզ հանեց այստեղից։ Այս օրը թթխմորով հաց չպիտի ուտեք, 4որովհետև դուք ելնում եք այսօր՝ Կանխոց [𝕸 Ավիվ] ամսին։ 5Երբ Տերը՝ քո Աստվածը, քեզ տանի քանանացիների, քետացիների, ամորհացիների, խևացիների, հեբուսացիների, փերեզացիների ու գերգեսացիների երկիրը, որ քո հայրերին խոստացավ տալ քեզ, որ կաթ ու մեղր է բխեցնում, այս ամսին այդ ծեսը կանես։ 6Վեց օր բաղարջ կուտեք, և յոթերորդ օրը Տիրոջ տոնն է. բաղարջ կուտեք։ 7Յոթ օր ձեր տանը թթխմորով հաց չլինի. քո ողջ երկրի սահմաններում թթխմոր թող չլինի։ 8Այդ օրը քո որդուն կպատմես, թե ի՛նչ է արել Տերը՝ Աստված, Եգիպտոսից ելնելիս։ 9Այն թող նշան լինի քո ձեռքի վրա և Հիշատակ#Փոքրիկ տուփ՝ վրան գրված օրենքի խոսքերից, որ կապում էին ձախ ձեռքին կամ ճակատին, հմմտ. Ելք 13.16։՝ քո աչքերի առաջ, որպեսզի Տիրոջ օրենքը լինի քո բերանին, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց քեզ Եգիպտոսից։ 10Սա կատարե՛ք ամեն տարի՝ իր ժամանակին»։
Անդրանիկները Տիրոջն են պատկանում
11«Երբ Տերը՝ քո Աստվածը, բերի քեզ քանանացիների երկիրը, ինչպես խոստացել է քո հայրերին, և այն տա քեզ, 12Տիրոջ համար կառանձնացնես արգանդ բացող ամեն մի արու, և ամեն ինչ, որ բացում է արգանդը, լինի քո նախրից թե այլ անասուններից. արուները կնվիրաբերես Տիրոջը։ 13Ամեն մի արգանդ բացող էշ պիտի փոխանակես մի ոչխարով, իսկ եթե չցանկանաս փոխանակել, կարող ես այն վերագնել [𝕸 ծոծրակը կոտրի՛ր]։ Քո որդիների բոլոր անդրանիկներին պետք է փրկագնես։ 14Եթե երբևէ որդիդ հարցնի քեզ ու ասի, թե՝ “Ի՞նչ է այս”, նրան կասես. “Տերը հզոր ձեռքով հանեց մեզ եգիպտացիների երկրից՝ ստրկության տնից։ 15Երբ փարավոնի սիրտը կարծրացավ, ու մեզ չարձակեց, Տերը եգիպտացիների երկրում կոտորեց բոլոր անդրանիկներին՝ մարդուց մինչև անասունների առաջնածինները։ Այդ պատճառով էլ ես Տիրոջն եմ նվիրաբերում ամեն մի արուի, որ արգանդ է բացում, և իմ որդիներից բոլոր անդրանիկներին փրկագին պետք է տամ”։ 16Եվ դա թող լինի նշան ձեր ձեռքի վրա և հաստատուն՝ ձեր աչքերի առաջ, որովհետև Տերն իր հզոր ձեռքով հանեց մեզ Եգիպտոսից»։
Ամպի և կրակի սյունը
17Երբ փարավոնն արձակեց ժողովրդին, Աստված նրանց կարճ ճանապարհով փղշտացիների երկիր չառաջնորդեց, որովհետև Աստված մտածեց, թե ժողովուրդը կարող է վախենալ պատերազմից ու վերադառնալ Եգիպտոս։ 18Դրա համար Աստված ժողովրդին շրջանցիկ՝ անապատի ճանապարհով տարավ դեպի Կարմիր ծով։ Իսրայելի որդիները եգիպտացիների երկրից դուրս եկան հինգերորդ սերնդի ժամանակ։ 19Մովսեսն իր հետ տարավ Հովսեփի ոսկորները, որովհետև Հովսեփը երդվեցրել էր Իսրայելի որդիներին՝ ասելով. «Երբ Տերը ձեզ այցի գա, իմ ոսկորները ձեզ հետ կհանեք այստեղից»։
20Սոկքովթից ելնելով՝ Իսրայելի որդիները բանակեցին Ոթոմում՝ անապատի եզրին։ 21Աստված առաջնորդում էր նրանց. ցերեկը ամպի սյունով էր ցույց տալիս ճանապարհը, իսկ գիշերը՝ հրե սյունով, որպեսզի նրանց լուսավորի, և գիշեր-ցերեկ գնան։ 22Ցերեկը ամպի սյունը, իսկ գիշերը հրե սյունը երբեք չէր անհայտանում Իսրայելի որդիների առջևից։

Currently Selected:

ԵԼՔ 13: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in