YouVersion Logo
Search Icon

ԾՆՈՒՆԴ 13

13
Աբրամի և Ղովտի բաժանումը
1Աբրամն իր կնոջ և Ղովտի հետ իր ողջ ունեցվածքով Եգիպտոսից ելավ անապատ։ 2Աբրամը շատ հարուստ էր անասուններով, արծաթով և ոսկով։ 3Անապատից նա շարունակեց իր ճանապարհը մինչև Բեթել՝ այն վայրը, որտեղ նա նախկինում վրան էր խփել, Բեթելի և Անգեի միջև, 4որտեղ նախկինում զոհասեղան էր կառուցել։ Այդտեղ Աբրամը կանչեց Տիրոջ՝ Աստծու անունը։ 5Ղովտը, որ Աբրամի հետ էր, նույնպես ուներ արջառներ, ոչխարներ և անասուններ։ 6Սակայն այդ վայրը չէր բավարարում նրանց՝ միասին ապրելու համար, քանի որ նրանց ունեցվածքը շատ էր, և հնարավոր չէր համատեղ ապրել։ 7Եվ մի օր կռիվ ծագեց Աբրամի հոտերի ու Ղովտի հոտերի հովիվների միջև։ Այն ժամանակ այդ երկրում բնակվում էին քանանացիներն ու փերեզացիները։ 8Աբրամն ասաց Ղովտին. «Թող իմ ու քո, ինչպես նաև իմ ու քո հովիվների միջև կռիվ չլինի, որովհետև մենք եղբայրներ ենք։ 9Մի՞թե ողջ երկիրն առջևդ չէ. բաժանվի՛ր ինձնից։ Եթե դու ձախ գնաս, ես աջ կգնամ, իսկ եթե դու աջ գնաս, ես ձախ կգնամ»։ 10Ղովտն աչքերը բարձրացրեց ու տեսավ, որ Հորդանանի բոլոր շրջանները մինչև Սեգովր ոռոգելի են (նախքան Աստծու կողմից Սոդոմի ու Գոմորի կործանումը), ինչպես Աստծու դրախտը և ինչպես եգիպտացիների երկիրը։ 11Ղովտն իր համար ընտրեց Հորդանանի ողջ շրջակայքն ու գնաց դեպի արևելք։ Եվ եղբայրները բաժանվեցին միմյանցից։ 12Աբրամը բնակություն հաստատեց քանանացիների երկրում, իսկ Ղովտը բնակվեց այն կողմերում գտնվող մի քաղաքում և իր վրանը խփեց Սոդոմում։ 13Սոդոմացիները շատ չար և մեղավոր մարդիկ էին Աստծու առաջ։
14Ղովտի հեռանալուց հետո Աստված Աբրամին ասաց. «Բարձրացրո՛ւ քո աչքերը և կանգնածդ տեղից նայի՛ր դեպի հյուսիս ու հարավ, դեպի արևելք ու ծով [𝕸 արևմուտք]#Եբր. ծով բառի փոխարեն՝ արևմուտք։։ 15Այդ ողջ երկիրը, որ տեսնում ես, հավիտենապես տալու եմ քեզ և քո սերունդներին։ 16Քո սերունդներին պիտի բազմացնեմ երկրի ավազի չափ. եթե որևէ մեկն ի վիճակի լինի հաշվելու երկրի ավազը, ապա քո սերունդներն էլ կհաշվվեն։ 17Արդ, վե՛ր կաց, շրջի՛ր այդ երկիրն իր երկարությամբ ու լայնությամբ, որովհետև այն քեզ եմ տալու»։ 18Աբրամը ճանապարհ ընկավ, եկավ բնակվեց Քեբրոնում գտնվող Մամբրեի կաղնու մոտ և այնտեղ Տիրոջ՝ Աստծու համար զոհասեղան շինեց։

Currently Selected:

ԾՆՈՒՆԴ 13: ՆԷԱ

Highlight

Share

Copy

None

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in