ՂԵՎՏԱԿԱՆ 14
14
1Տերն ասաց Մովսեսին. 2«Այս թող լինի բորոտի կարգն այն օրը, երբ նա մաքուր համարվի։ Նրան թող բերեն քահանայի մոտ։ 3Քահանան թող դուրս գա բանակատեղիից, զննի նրան, և եթե բորոտի վրայի բորոտության վերքը բժշկվել է, 4քահանան թող հրաման տա, որ մաքրվողի համար բերեն կենդանի, մաքուր երկու թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։ 5Քահանայի հրամանով թռչուններից մեկը թող մորթեն աղբյուրի ջրով լցված խեցե անոթի մեջ։ 6Ապա քահանան թող վերցնի կենդանի մնացած թռչունը, եղևնու փայտը, կարմիր մանվածքն ու ծոթրինը և դրանք, ինչպես նաև կենդանի մնացած թռչունը, թող թաթախի ջրի վրա մորթված թռչունի արյան մեջ։ 7Նա բորոտությունից մաքրվողի վրա դրանից յոթ անգամ թող շաղ տա և մաքուր համարի նրան, իսկ կենդանի մնացած թռչունը թող բաց թողնի դեպի դաշտ։ 8Մաքրվածը թող լվանա իր հագուստները, ածիլի իր բոլոր մազերը, լողանա ջրով և մաքուր համարվի։ Ապա նա թող մտնի բանակատեղի, բայց իր տնից դուրս ապրի յոթ օր։ 9Յոթերորդ օրը նա թող ածիլի իր մարմնի բոլոր մազերը՝ և՛ գլուխը, և՛ մորուքը, և՛ հոնքերը. պետք է ածիլի իր բոլոր մազերը։ Թող լվանա իր հագուստները, ջրով լողացնի իր մարմինը և մաքուր համարվի։
10Ութերորդ օրը նա թող առնի արատ չունեցող մեկ տարեկան երկու գառ, արատ չունեցող մեկ տարեկան մի ոչխար, յուղով հունցված երեք տասներորդ գրիվ նաշիհ՝ իբրև անարյուն զոհ և մեկ գավաթ ձիթայուղ։ 11Մաքրող քահանան մաքրվող մարդուն և զոհաբերության ընծաները թող բերի Վկայության խորանի առաջ։ 12Քահանան թող վերցնի մի գառը և մատուցի այն իբրև հանցանքի զոհ, վերցնի նաև մեկ գավաթ ձիթայուղը և որպես ընծա մատուցի Տիրոջ առջև։ 13Մյուս գառը թող մորթի այն վայրում, որտեղ մորթում են ողջակեզն ու մեղքի զոհը, այսինքն՝ սուրբ վայրում։ Որովհետև մեղքի զոհը և հանցանքի զոհը նույն կերպ են արվում և պատկանում են քահանային և ամենասուրբ զոհ են։ 14Քահանան թող վերցնի հանցանքի զոհի արյունից և քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին և նրա աջ ոտքի ծայրին։ 15Քահանան, վերցնելով գավաթի միջի ձիթայուղից, այն թող լցնի իր ձախ ափի մեջ։ 16Քահանան իր աջ ձեռքի մատը թող թաթախի ձախ ափի ձիթայուղի մեջ և այդ մատով յոթ անգամ թող շաղ տա Տիրոջ առջև։ 17Ափի մեջ մնացած ձիթայուղը քահանան թող քսի մաքրվածի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին և նրա աջ ոտքի ծայրին՝ այն տեղերը, որտեղ քսվում է հանցանքի զոհի արյունը։ 18Քահանան իր ափի մեջ մնացած ձիթայուղը թող քսի մաքրվողի գլխին։ Քահանան թող նրան քավություն տա Տիրոջ առաջ։ 19Ապա քահանան թող ընծայի մեղքի զոհը և քավություն տա մաքրվողին իր մեղքերից։ Դրանից հետո քահանան թող մորթի ողջակեզը 20և ողջակեզն ու անարյուն զոհը թող դնի Տիրոջ առջև՝ զոհասեղանին։ Քահանան թող նրա համար քավություն անի և նրան մաքրի։
21Եթե նա աղքատ է և չունի այդ կարողությունը, իր կատարած հանցանքի քավության համար թող բերի մեկ գառ՝ իբրև հանցանքի զոհ, յուղով հունցված մեկ տասներորդ գրիվ նաշիհ և մեկ գավաթ ձիթայուղ 22և երկու տատրակ կամ աղավնու երկու ձագ, որը կարող է. մեկը՝ մեղքի համար, մյուսը՝ որպես ողջակեզ։ 23Այս բոլորը նա ութերորդ օրը թող տանի քահանայի մոտ, Տիրոջ առաջ՝ Վկայության խորանի դուռը՝ մաքրվելու համար։ 24Քահանան, վերցնելով հանցանքի գառը և ձիթայուղի գավաթը, իբրև նվեր թող դնի Տիրոջ առջև։ 25Քահանան թող մորթի հանցանքի գառը, ապա վերցնելով հանցանքի զոհի արյունից՝ թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին։ 26Քահանան այդ յուղից թող լցնի իր ձախ ափի մեջ 27և աջ ձեռքի մատով ձախ ափի մեջ եղած յուղից յոթ անգամ թող ցանի Տիրոջ առջև։ 28Քահանան իր ափում եղած յուղից թող քսի մաքրվողի աջ ականջի բլթակին, նրա աջ ձեռքի ծայրին ու նրա աջ ոտքի ծայրին՝ այն տեղերը, որտեղ քսվում է հանցանքի զոհի արյունը։ 29Իր ափի մեջ մնացած յուղը քահանան թող քսի մաքրվողի գլխին և նրան քավություն տա Տիրոջ առջև։ 30Իր կարողության չափով բերած տատրակներից կամ աղավնիների ձագերից մեկը 31թող զոհ մատուցի մեղքի համար, իսկ մյուսը անարյուն զոհի հետ ողջակեզ անի։ Քահանան Տիրոջ առջև թող քավություն անի մաքրվողի համար։ 32Այս է նվազ կարողության տեր բորոտի մաքրվելու կարգը»։
33Տերն ասաց Մովսեսին ու Ահարոնին. 34«Երբ մտնեք քանանացիների երկիրը, որը ես ձեզ իբրև սեփականություն եմ տալու, և ձեր ստացած երկրի տներում բորոտության ախտ ուղարկեմ, 35այն ժամանակ տանտերը թող գա և քահանային պատմի ու ասի. “Ինչ-որ ախտ երևաց իմ տանը”։ 36Քահանան թող հրաման տա, որ տունը դատարկեն, մինչ քահանան կմտնի զննելու համար այդ տունը, որպեսզի տան մեջ գտնվող իրերն անմաքուր չհամարվեն։ Դրանից հետո թող քահանան մտնի տունն ստուգելու։ 37Քահանան թող քննի տան պատերին եղող ախտը՝ եթե խորն ընկած կանաչած կամ կարմրավուն փոսեր են, որոնց տեսքն ավելի խորն է, քան պատինը, 38քահանան, տանից ելնելով, թող կարգադրի, որ տան դուռը յոթ օր փակի տակ պահվի։ 39Քահանան յոթերորդ օրը նորից թող գա և զննի տունը։ Եթե տեսնի, որ ախտը տարածված է տան պատերին, 40հրաման թող տա, որ քանդեն-հանեն այն քարերը, որոնց վրա ախտ կա։ Թող այդ քարերը հանեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 41Թող տունը ներսից շուրջանակի քերեն և քերված ծեփը թափեն քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 42Այնուհետև թող առնեն հղկված այլ քարեր և տեղադրեն հանված քարերի տեղում, ուրիշ հող բերեն ու ծեփեն տունը։ 43Եթե քարերը տեղահանելուց, պատերը քերելուց և նորից ծեփելուց հետո տան մեջ վերստին երևա ախտը, 44ապա քահանան նորից թող մտնի ու զննի. եթե ախտը տարածված է տան մեջ, ուրեմն տան մեջ մնայուն բորոտություն կա. այդ տունը անմաքուր է։ 45Պետք է քանդել տունը և նրա փայտերը, նրա քարերն ու տան ամբողջ հողը պետք է հանել քաղաքից դուրս՝ մի անմաքուր տեղ։ 46Փակի տակ պահված բոլոր օրերին ով մտնի այդ տունը, մինչև երեկո թող անմաքուր համարվի։ 47Ով որ քնի այդ տան մեջ, պետք է լվանա իր հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ Ով որ ուտի այդ տան մեջ, պետք է լվանա իր հագուստները և անմաքուր համարվի մինչև երեկո։ 48Եթե քահանան գա մտնի, զննի ու տեսնի, որ այդ տանը, ծեփվելուց հետո, ախտը չի տարածվել, թող այն մաքուր հայտարարի, քանի որ ախտը բուժված է։ 49Տունը մաքրագործելու համար քահանան թող վերցնի կենդանի մաքուր թռչուն, եղևնու փայտ, կարմիր մանվածք և ծոթրին։ 50Թռչուններից մեկը թող մորթի աղբյուրի ջրով լեցուն խեցե անոթի մեջ։ 51Ապա քահանան թող վերցնի եղևնու փայտը, կարմիր մանվածքը, ծոթրինն ու կենդանի մնացած թռչունը և դրանք թող թաթախի աղբյուրի ջրի վրա մորթած թռչունի արյան մեջ և դրանցով թող յոթ անգամ շաղ տա այդ տանը։ 52Տունը թող մաքրի թռչունի արյամբ, աղբյուրի ջրով, կենդանի մնացած թռչունով, եղևնու փայտով, ծոթրինով և կարմիր մանվածքով, 53իսկ կենդանի մնացած թռչունը բաց թողնի քաղաքից դուրս, դեպի դաշտ։ Եվ այդ տան համար քավություն թող անի, և տունը թող մաքրվի ու մաքուր համարվի։ 54Այս թող լինի օրենքը բորոտության ու գոնջության բոլոր ախտերի պարագայում, 55նաև հագուստի ու տան բորոտության, 56սպիի, պալարի ու բշտիկի, 57թե ո՛ր օրն է անմաքուր և ո՛ր օրը՝ մաքուր։ Այս է բորոտության վերաբերյալ օրենքը»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 14: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: