ՂԵՎՏԱԿԱՆ 25
25
Յոթերորդ տարին
(Բ Օր. 15.1-11)
1Տերը Սինա լեռան վրա ասաց Մովսեսին. 2«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛ նրանց. “Երբ մտնեք այն երկիրը, որ ես տալու եմ ձեզ, թող հանգստանա այդ հողը, որ տալու եմ ձեզ իբրև Տիրոջ շաբաթ։ 3Վեց տարի վարի՛ր քո արտը, վեց տարի էտի՛ր քո այգին և հավաքի՛ր դրանց բերքը։ 4Յոթերորդ տարին շաբաթ՝ հանգիստ թող լինի այդ հողի համար՝ Տիրոջ շաբաթ։ Քո արտը չմշակես, քո այգին չէտես։ 5Քո արտի ինքնիրեն աճածը չհնձես, Տիրոջը նվիրաբերվելիք խաղողը չքաղես, քանի որ այն հողի հանգստյան տարին է։ 6Հանգստյան տարվա ինքնաբույս բերքը կերակուր թող լինի ձեզ՝ քո ծառայի, քո աղախնու, քո վարձկանի, քեզ մոտ բնակություն հաստատած օտարականի, 7քո անասունի և վայրի կենդանիների համար։ Նրա տված ամբողջ բերքը թող կերակուր լինի նրանց համար”։
Հոբելյանական տարի
8Հաշվի՛ր հանգստյան յոթ տարի՝ յոթ անգամ յոթ տարի, և կլինի քառասունինը տարի։ 9Ապա, յոթերորդ ամսի տասներորդ օրը շեփորի ձայնով ազդարարե՛ք Քավության օրը ձեր ողջ երկրում, ձեր ամբողջ երկրում շեփորով ազդարարե՛ք։ 10Կսրբագործեք հիսուներորդ տարին և ձեր երկրի բոլոր բնակիչներին թողություն կազդարարեք, թողության տարի թող նշանակի այն ձեզ համար, յուրաքանչյուր ոք վերստանա իր կալվածքը, և յուրաքանչյուր ոք ազատվելով՝ թող վերադառնա իր տունը, 11որովհետև դա թողության ազդարարն է։
Հիսուներորդ տարին թող ձեզ համար հոբելյանական տարի լինի։ Մի՛ ցանեք և ոչ էլ հնձեք ինքնիրեն աճածը և մի՛ հավաքեք Տիրոջն ընծայվածը, 12քանի որ թողության ազդարարն է. սուրբ թող լինի ձեզ համար։ Սնվե՛ք դաշտերի բարիքներից։ 13Երբ թողության տարի հռչակվի, յուրաքանչյուր ոք թող վերադառնա իր կալվածքը։ 14Եթե որևէ մեկն իր մերձավորին որևէ բան է վաճառում կամ իր մերձավորից որևէ բան է գնում, թող նրան չխաբի։ 15Հռչակումից հետո եղած տարիների հաշվով պիտի գնես քո մերձավորից, և նա էլ բերքի տարիների հաշվով պիտի վաճառի քեզ։ 16Ինչքան շատ լինեն տարիները, այդքան թանկ պիտի լինի արժեքը, և ինչքան քիչ լինեն տարիները, այդքան էժան, որովհետև բերքի քանակով է նա վաճառելու այն։ 17Եվ ոչ ոք իր մերձավորին չպետք է խաբի։ Երկնչի՛ր Տիրոջից՝ քո Աստծուց. Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը։
18Կատարե՛ք իմ բոլոր պատգամներն ու վճիռները, պահե՛ք ու կատարե՛ք դրանք և երկրի վրա կապրեք ապահով, 19հողը կտա իր բերքը, դուք կուշտ կուտեք և երկրում կապրեք ապահով։ 20Իսկ եթե ասեք. “Ի՛նչ պիտի ուտենք այդ յոթերորդ տարում, եթե չցանենք և մեր բերքը չհավաքենք”, 21վեցերորդ տարում ես ձեզ կուղարկեմ իմ օրհնությունը, և հողը երեք տարվա բերք կտա։ 22Ութերորդ տարում կցանեք, իսկ հին բերքը կուտեք մինչև իններորդ տարին. մինչև նոր բերքը հասնելը կուտեք հին բերքից։
Երկիրը՝ Աստծու սեփականություն
23Հողը վերջնականապես չպետք է վաճառվի, քանզի հողն իմն է, իսկ դուք իմ առաջ պնդուխտ ու նժդեհ եք։ 24Ձեր կալվածքը եղող ամբողջ հողի համար փրկագին պիտի տաք։ 25Եթե մեկն աղքատանա և վաճառի իր կալվածքից, ապա իր մոտիկ ազգականը կարող է գալ ու վերստին գնելով՝ փրկել իր մերձավորի կալվածքը։ 26Իսկ եթե ազգական չունենա, բայց ինքը հետո հարստանա և ի վիճակի լինի իր կալվածքը հետ վերցնելու փրկագին տալ, 27նա թող հաշվի և հանի վաճառքից հետո անցած տարիները և մնացածը վճարի նրան, ով գնել էր այն, և վերադարձնի իր կալվածքը։ 28Իսկ եթե նա այդքան կարողություն չունենա, որ կարողանա հողի տիրոջը հատուցել փոխարժեքը, ապա վաճառվածը մինչև թողության տարին թող պատկանի նրան, ով այն գնել էր, և թողության տարում թող վերադարձնի իր կալվածքը։
29Եթե որևէ մեկը վաճառի պարսպապատ քաղաքում գտնվող մի բնակելի տուն, ապա փրկագին ունենա, նա կարող է այն հետ գնել մեկ տարվա ընթացքում։ 30Իսկ եթե վաճառողը մեկ տարվա ընթացքում ի վիճակի չլինի այն հետ գնելու, ապա պարսպապատ քաղաքի մեջ եղած տունը թող առհավետ պատկանի գնողին ու իր սերունդներին, և թողության տարում իսկ չվերադարձնի։ 31Պարիսպ չունեցող ավաններում գտնվող տները թող ագարակների պես համարվեն։ Դրանք միշտ ենթակա են հետգնման, իսկ թողության տարում պետք է վերադարձվեն։ 32Իսկ ղևտացիների քաղաքների տները, որոնք գտնվում են նրանց ժառանգական քաղաքներում, կարող են միշտ հետ գնվել ղևտացիների կողմից։ 33Եթե որևէ մեկը ղևտացու տուն գնի, ապա թողության տարում նրանց ժառանգական քաղաքներում գտնվող տնից նա դուրս պետք է գա, որովհետև Իսրայելի որդիների մեջ ղևտացիների քաղաքներում գտնվող տները նրանց սեփականությունն են։ 34Ղևտացիների ագարակները, որոնք քաղաքների շուրջն են գտնվում, վաճառքի ենթակա չեն, որովհետև դրանք նրանց հավիտենական կալվածքներն են։
Փոխատվություն աղքատներին
35Եթե եղբայրդ աղքատանա և ի վիճակի չլինի աշխատելու, նրան պիտի պատսպարես, ինչպես եկվորին ու պանդուխտին։ Նա քեզ մոտ պիտի ապրի։ 36Նրանից վաշխ ու տոկոս չպիտի վերցնես։ Վախեցի՛ր քո Աստծուց, ես եմ Տերը։ Քո եղբայրը թող քեզ մոտ ապրի։ 37Նրան փողը տոկոսով չպիտի տաս և ավելին ստանալու ակնկալությա՛մբ չպիտի կերակրես նրան։ 38Ես եմ Տերը՝ ձեր Աստվածը, որ հանեց ձեզ եգիպտացիների երկրից, որպեսզի ձեզ տա քանանացիների երկիրը և լինի ձեր Աստվածը։
Գերիների ազատագրում
39Եթե քո եղբայրն աղքատանա և քեզ վաճառվի, ապա թող քեզ ստրուկի ծառայությամբ չծառայի։ 40Վարձկանի կամ պանդուխտի նման թող լինի քեզ մոտ և թող աշխատի քեզ մոտ մինչև ազատագրման տարին։ 41Ազատագրման տարում ինքն իր երեխաների հետ թող ազատ արձակվի և վերադառնա իր ցեղի մոտ և թող վերադառնա իր հայրենի կալվածքը։ 42Որովհետև նրանք, որոնց ես հանեցի եգիպտացիների երկրից, իմ ծառաներն են. թող իբրև ստրուկ չվաճառվեն։ 43Մի՛ տառապեցրու նրան չարչարանքով, երկնչի՛ր քո Տիրոջից՝ Աստծուց։ 44Ստրուկներ կամ ստրկուհինե՛ր գնիր քո շուրջը եղող ազգերից։ 45Կարող ես գնել նաև ձեր մեջ ապրող օտարականների զավակներից ու նրանց ազգականներից։ Ինչքան որ ձեր երկրում լինեն, կարող են դառնալ ձեր սեփականությունը։ 46Նրանց կարող եք ժառանգություն թողնել ձեր որդիներին՝ իբրև մշտական ստրուկների, բայց ձեր եղբայրներին՝ Իսրայելի որդիներին, մի՛ տառապեցրեք չարչարանքով։ 47Եթե քեզ մոտ հաստատված եկվորը կամ պանդուխտը հարստանա, և քո աղքատացած եղբայրը վաճառվի քեզ մոտ հաստատված այդ եկվորին կամ պանդուխտին կամ վերջիններիս ընտանիքներում ծնվածին, 48վաճառվելուց հետո նա կարող է փրկագնով ազատվել. նրա եղբայրներից մեկնումեկը փրկագնով կարող է ազատել նրան։ 49Նրան փրկագնով կարող է ազատել նրա հորեղբայրը, հորեղբոր որդին կամ իր ցեղի արյունակից ազգականներից մեկը։ Իսկ եթե ինքը հարստանա, ինքը կարող է փրկագնով ազատել իրեն։ 50Թող իրեն գնողի հետ հաշվեն իր փրկագնի չափը՝ նկատի ունենալով վարձու աշխատողի վարձի չափը և նրա մոտ աշխատած տարիների քանակը՝ սկսած իր վաճառվելու տարվանից մինչև ազատագրման տարին։ 51Ինչքան շատ տարիներ լինեն մինչև ազատագրման տարին, այնքան համապատասխան արծաթ փրկագին պիտի հատուցվի, 52իսկ եթե մինչև ազատագրման տարին քիչ տարիներ են մնացել, թող հաշվի և ըստ մնացած տարիների տա իր փրկագինը։ 53Իբրև տարեկան վարձկանի՛ վարվիր նրա հետ։ Քո առջև մի՛ տառապեցրու նրան չարչարանքով։ 54Իսկ եթե այս ձևերից որևէ մեկով չփրկագնվի, ապա ազատագրման տարում թող ազատ արձակվեն ինքն ու իր զավակները նրա հետ, 55որովհետև Իսրայելի որդիները, որոնց հանեցի եգիպտացիների երկրից, իմ ստրուկներն ու ծառաներն են. ես եմ Տերը՝ ձեր Աստվածը»։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 25: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: