ՂԵՎՏԱԿԱՆ 7
7
1Հանցանքի համար մատուցվող խոյի զոհաբերման կարգն այս է. դա սրբությունների սրբություն զոհ է։ 2Հանցանքի զոհը պետք է մորթել ողջակեզի խոյ մորթելու վայրում՝ Տիրոջ առջև, իսկ արյունը թող հեղի զոհասեղանի խարսխին՝ շուրջանակի։ 3Թող հանի նրա ամբողջ ճարպը, դմակը, փորի ողջ ճարպաթաղանթը և փորոտիքի ամբողջ ճարպը, 4պոկի երկու երիկամները, դրանց վրայի ճարպը, մկանների վրայի՝ մինչև ազդրերը հասնող ճարպը և լյարդի բլթակը՝ երիկամներով հանդերձ։ 5Քահանան դրանք թող դնի զոհասեղանին՝ այրելու Տիրոջ համար. դա հանցանքի զոհ է։ 6Քահանայական դասի բոլոր արուները թող ուտեն դրանից. սուրբ վայրում թող ուտեն, քանի որ դա սրբությունների սրբություն զոհ է։ 7Ինչպես մեղքի զոհի պարագայում է, նույնը և հանցանքինն է։ Միևնույն օրենքն է երկուսի համար էլ։ Պատկանում է քահանային, որը կատարում է քավության կարգը։ 8Քահանային, որ ողջակեզի կարգ է կատարում, պատկանում է ողջակեզի մորթին։ 9Թոնրում պատրաստվող ամեն մի զոհ, ինչպես նաև կասկարայի կամ տապակի մեջ պատրաստվող ամեն մի զոհ, թող պատկանի այն քահանային, որ կատարում է այդ կարգը, 10իսկ ձիթայուղով հունցված ամեն մի զոհ, ինչպես նաև չհունցվածը, պատկանում է Ահարոնի որդիներից յուրաքանչյուրին հավասարապես։
11Այս է Տիրոջը մատուցվող փրկության զոհի կարգը. 12եթե գոհության համար է մատուցվում այն, ապա իբրև գոհության զոհ թող մատուցեն ձիթայուղով հունցված նաշիհից պատրաստված բաղարջ հաց, ձիթայուղով օծված բաղարջ կարկանդակ, ձիթայուղով շաղախված նաշիհ։ 13Խաղաղության համար գոհության զոհը թող մատուցվի նաշիհի բաղարջ հացերով հանդերձ։ 14Իր յուրաքանչյուր ընծայի մի մասը Տիրոջը թող նվիրի, որպեսզի պատկանի խաղաղության զոհի արյունը հեղող քահանային։ 15Նրան թող պատկանի նաև խաղաղության համար մատուցված գոհության զոհի միսը, որը պիտի ուտվի նույն օրը, երբ զոհաբերվում է. մինչև առավոտ դրանից ոչինչ չպետք է մնա։
16Իսկ եթե մատուցվածը ուխտի կամ կամավոր զոհ է, ապա դրա միսը կարող է ուտվել թե՛ զոհի մատուցման և թե՛ հաջորդ օրը, 17իսկ մինչև երրորդ օրը մնացած զոհի միսը պետք է հրով այրվի։ 18Իսկ եթե մեկը խաղաղության իր զոհի՝ երրորդ օրը մնացած միսն ուտի, զոհաբերությունն ընդունելի չի լինի, և այն նրա օգտին չի համարվի, որովհետև այն անպետք է ու պիղծ։ Այն ուտողը մեղքի մեջ կընկնի։
19Միսը, որ դիպել է որևէ պղծության, չի կարելի ուտել, այլ պետք է կրակով այրվի։
Միսը թող ուտեն բոլոր մաքուրները։ 20Այն անձը, որ անմաքուր լինելով կուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից։ 21Այն անձը, որ դիպչի որևէ պիղծ բանի՝ մարդկային պղծության կամ անմաքուր անասունների և կամ այլ գարշելի պղծությունների, և ապա ուտի խաղաղության զոհից, որ Տիրոջն է, թող կորչի իր ժողովրդի միջից»։
22Տերն ասաց Մովսեսին. 23«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Արջառի, ոչխարի ու այծի ճարպերից ոչինչ չուտեք։ 24Սատկածի կամ գազանից հոշոտվածի ճարպը կարող եք օգտագործել զանազան նպատակներով, սակայն ոչ իբրև կերակուր։ 25Ամեն ոք, որ ուտի այն անասունների ճարպից, որ մատուցվում են Տիրոջը՝ իբրև այրվող ընծա, թող կորչի իր ժողովրդի միջից։
26Ձեր բոլոր բնակավայրերում արյուն չուտեք՝ ո՛չ թռչունի, ո՛չ անասունի։ 27Ամեն ոք, որ արյուն ուտի, թող կորչի իր ժողովրդի միջից”»։
28Տերն ասաց Մովսեսին. 29«Խոսի՛ր Իսրայելի որդիների հետ և ասա՛. “Ով Տիրոջը խաղաղության զոհ մատուցի, նա իր խաղաղության զոհից Տիրոջն ընծա թող մատուցի։ 30Նա իր ձեռքով թող մատուցի Տիրոջ ընծան՝ կրծքի ճարպն ու լյարդի բլթակը՝ դնելով Տիրոջ առջև, 31և քահանան դրանք թող դնի զոհասեղանին, իսկ կուրծքը պատկանում է Ահարոնին ու նրա որդիներին։ 32Ձեր խաղաղության զոհի աջ թևը որպես հաս տվեք քահանային։ 33Ահարոնի որդիներից նա, ով կմատուցի փրկության զոհի արյունն ու ճարպը, նրան թող լինի աջ թևը՝ իբրև բաժին։ 34Որովհետև կուրծքն ու թևը ես վերցրի Իսրայելի որդիների խաղաղության զոհերից և տվեցի Ահարոն քահանային ու նրա որդիներին։ Դա Իսրայելի որդիների համար հավիտենական օրենք թող լինի”»։
35Սրանք են իրավունքները Ահարոնի ու նրա որդիների՝ Տիրոջը նվիրաբերվող ընծաներից, այն օրվանից, երբ նրանց քահանա կարգեց։ 36Այն օրվանից, երբ Տերն օծեց նրանց, պատվիրեց, որ տրվի նրանց բաժինը Իսրայելի որդիներից՝ իբրև հավիտենական օրենք սերնդեսերունդ։ 37Այս է կարգը ողջակեզի, անարյուն զոհի, մեղքերի քավության, հանցանքի, նվիրագործման ու խաղաղության զոհերի, 38ինչպես որ պատվիրեց Տերը Մովսեսին Սինա լեռան վրա այն օրը, երբ Տերը պատվիրեց, որ Իսրայելի որդիներն իրենց ընծաները մատուցեն Տիրոջ առջև՝ Սինայի անապատում։
Currently Selected:
ՂԵՎՏԱԿԱՆ 7: ՆԷԱ
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
© Bible Society in Armenia © Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն

: