ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԺԳ
Գլուխ ԺԳ
ԷԵ.
1Յառաջագոյն քան զտօնն զատկի գիտաց Յիսուս թէ հասեալ է ժամ նորա զի փոխեսցի յաշխարհէ աստի առ Հայր, սիրեաց զիւրսն որ յաշխարհի աստ են, ի սպառ սիրեաց զնոսա։
2Եւ ի լինել ընթրեացն (Սատանայի իսկ արկեալ էր ի սիրտ, զի մատնեսցէ զնա, Յուդա Սիմովնի Իսկարիովտացւոյ) 3գիտաց Յիսուս զի զամենայն ինչ ետ Հայր ի ձեռս նորա, եւ թէ յԱստուծոյ ել եւ առ Աստուած երթայ, 4յառնէ յընթրեաց անտի եւ դնէ զհանդերձսն, եւ առեալ ղենջակ մի սփածաւ։ 5Եւ ապա առեալ ջուր արկ ի կոնք, եւ սկսաւ լուանալ զոտս աշակերտացն, եւ սրբէր ղենջակաւն զոր սփածեալ էր։ 6Գայ առ Սիմովն Պետրոս. եւ նա ասէ ցնա. Տէր, դո՞ւ զիմ զոտս լուանաս։ 7Պատասխանի ետ նմա Յիսուս եւ ասէ. Զոր ինչ եսս գործեմ՝ դու այժմ ոչ գիտես. բայց ապա գիտասջիր։ 8Ասէ ցնա Պետրոս. Ոչ լուասցես զոտս իմ յաւիտեան։ Պատասխանի ետ նմա Յիսուս. Եթէ ոչ լուացից զքեզ, ոչ ունիս ընդ իս մասն։ 9Ասէ ցնա Սիմովն Պետրոս. Տէր, մի՛ միայն զոտս իմ, այլ եւ զձեռս եւ զգլուխ։ 10Ասէ ցնա Յիսուս. Լուացելոյն չէ ինչ պիտոյ, բայց զի զոտսն լուանայցէ, քանզի ամենեւին սուրբ է. եւ դուք սուրբ էք, այլ ոչ ամենեքին։ 11Զի գիտէր զայն որ մատնելոցն էր զնա. վասն այնորիկ ասաց թէ՝ Ոչ ամենեքին սուրբ էք։ 12Եւ յորժամ լուաց զոտս նոցա, ա՛ռ զհանդերձսն իւր եւ դարձեալ բազմեցաւ, եւ ասէ ցնոսա. Գիտէ՞ք զինչ արարիդ ձեզ։ 13Դուք կոչէք զիս Վարդապետ եւ Տէր, եւ բարւոք ասէք, քանզի եմ իսկ։ 14Իսկ արդ եթէ ես լուացի զոտս ձեր, Տէրս եւ Վարդապետս, եւ դուք պարտիք զմիմեանց ոտս լուանալ։ 15Զի օրինակ մի ետու ձեզ, զի որպէս ես ձեզ արարի, եւ դուք առնիջիք։
ԷԶ.
16Ամէն ամէն ասեմ ձեզ. Ոչ է ծառայ մեծ քան զտէր իւր, եւ ոչ առաքեալ՝ մեծ քան զայն որ առաքեացն զնա։ 17Եթէ զայս գիտէք, երանելի եւս էք, եթէ առնիցէք զայս։ 18Ոչ վասն ամենեցուն ձեր ասեմ, զի ես գիտեմ զորս ընտրեցիդ. այլ զի լցցի գիրն թէ՝ Որ ուտէր ընդ իս հաց՝ արար ինձ խաբէութիւն։ 19Յայսմհետէ իսկ ասեմ ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի, հաւատասջիք թէ ես եմ։ 20Ամէն ամէն ասեմ ձեզ. Որ ընդունի զոր ոք ես առաքեցից՝ զիս ընդունի. եւ որ զիս ընդունի՝ ընդունի զայն որ առաքեացն զիս։
21Զայս իբրեւ ասաց Յիսուս, խռովեցաւ յոգի իւր, վկայեաց եւ ասէ. Ամէն ամէն ասեմ ձեզ զի մի ոմն ի ձէնջ մատնելոց է զիս։ 22Հայէին ընդ միմեանս աշակերտքն տարակուսեալք թէ զումէ՛ ասիցէ։ 23Եւ էր մի ոմն յաշակերտացն բազմեալ առ Յիսուսիւ, զոր սիրէրն Յիսուս։ 24Ակնարկէր նմա Սիմովն Պետրոս հարցանել, ո՛վ իցէ վասն որոյ ասէն։ 25Եւ նա անկեալ զլանջօքն Յիսուսի՝ ասէ ցնա. Տէր, ո՞վ է։ 26Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ. Այն է, որում ես թացից զպատառն եւ տաց։ Եւ թացեալ զպատառն տայ #13։26 Բազումք. ցՅուդա ՍիմովնիՅուդայի Իսկարիովտացւոյ։ 27Եւ յետ պատառոյն ապա եմուտ ի նա Սատանայ. եւ ասէ ցնա Յիսուս. Արդ որ զինչ առնելոց ես՝ արա վաղվաղակի։ 28Եւ զայս ոչ ոք իմացաւ ի բազմականաց անտի, թէ առ ինչ ասաց ցնա։ 29Զի ոմանք համարէին թէ զի զարկղն ունէր Յուդա, ասաց նմա Յիսուս. Գնեա ինչ որ պիտոյ իցէ մեզ ի տօնիս, եւ կամ, զի աղքատաց ինչ տացէ։ 30Իսկ նորա առեալ զպատառն՝ ել արտաքս վաղվաղակի, եւ էր գիշեր։
ԷԷ.
31Եւ իբրեւ ել, ասէ Յիսուս. Այժմ փառաւորեցաւ Որդի մարդոյ, եւ Աստուած փառաւորեցաւ ի նմա։ 32Զի եթէ Աստուած փառաւորեցաւ ի նմա, եւ Աստուած փառաւորեսցէ զնա յանձն իւր. եւ վաղվաղակի փառաւորեսցէ զնա։ 33Որդեակք իմ, փոքր ինչ ժամանակ ընդ ձեզ եմ. խնդրեցէք զիս. եւ որպէս ասացի ցՀրեայսն եթէ՝ Ուր եսն երթամ, դուք ոչ կարէք գալ, եւ արդ ձեզ ասեմ։ 34Պատուիրան նոր տամ ձեզ, զի սիրիցէք զմիմեանս. որպէս սիրեցի ես զձեզ, զի եւ դուք սիրեսջիք զմիմեանս։ 35Յայսմ գիտասցեն ամենեքեան եթէ իմ աշակերտք էք, եթէ սիրիցէք զմիմեանս։ 36Ասէ ցնա Սիմովն Պետրոս. Տէր, յո՞վ երթաս։ Պատասխանի ետ Յիսուս. Ուր եսն երթամ, դու ոչ կարես այժմ գալ զկնի իմ, բայց ապա եկեսցես զկնի իմ։ 37Ասէ ցնա Պետրոս. Տէր, ընդէ՞ր ոչ կարիցեմ գալ այժմ զկնի քո, արդէն զանձն իմ իսկ եդից ի վերայ քո։ 38Պատասխանի ետ Յիսուս. Զա՞նձն քո դիցես ի վերայ իմ. ամէն ամէն ասեմ քեզ. Չեւ իցէ հաւու խօսեալ, մինչ դու երիցս ուրասցիս զիս։
Currently Selected:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԺԳ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018

: