ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԺԴ
Գլուխ ԺԴ
1 Մի՛ խռովեսցին սիրտք ձեր. այլ հաւատացէք յԱստուած եւ յիս հաւատացէք։ 2Ի տան Հօր իմոյ օթեվանք բազում են. ապա թէ ոչ՝ ասացեալ էր իմ ձեզ. #14։2 Ի բազումս. Քանզի. յոմանս պակասէԵթէ երթամ, եւ պատրաստեմ ձեզ տեղի։ 3Եւ եթէ երթամ եւ պատրաստեմ ձեզ տեղի, դարձեալ գամ եւ առնում զձեզ առ իս. զի ուր եսն իցեմ, եւ դուք անդ իցէք։ 4Եւ ուր երթամն՝ գիտիցէք, եւ զճանապարհն գիտիցէք։
5Ասէ ցնա Թովմաս. Տէր, ոչ գիտեմք յո՛ երթաս, եւ զիա՞րդ զճանապարհն կարասցուք գիտել։ 6Ասէ ցնա Յիսուս. Ես եմ ճանապարհն եւ ճշմարտութիւն եւ կեանք. ոչ ոք գայ առ Հայր եթէ ոչ ինեւ։ 7Եթէ զիս գիտէիք, ապա եւ զՀայր իմ գիտէիք, եւ այսուհետեւ գիտասջիք զնա եւ տեսէք զնա։
8Ասէ ցնա Փիլիպպոս. Տէր, ցոյց մեզ զՀայր, եւ շատ է մեզ։ 9Ասէ ցնա Յիսուս. Այսչափ ժամանակս ընդ ձեզ եմ, եւ ո՞չ ծանեար զիս, Փիլիպպէ. որ ետեսն զիս՝ ետես զՀայրն. եւ դու զիա՞րդ ասես եթէ՝ Ցոյց մեզ զՀայր։ 10Ո՞չ հաւատաս եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. զբանս զոր ես խօսիմ ընդ ձեզ, ոչ եթէ յանձնէ ինչ խօսիմ, այլ Հայրն որ յիս բնակեալ է՝ նա գործէ զգործսն։ 11#14։11 Յոյնն. ՀաւատացէքՀաւատա՞յք ինձ, եթէ ես ի Հայր եւ Հայր յիս է. ապա թէ ոչ՝ գոնէ վասն գործոցն հաւատացէք ինձ։ 12Ամէն ամէն ասեմ ձեզ թէ որ հաւատայն յիս, զգործսն զոր ես գործեմ, եւ նա գործեսցէ, եւ մեծամեծս եւս քան զնոյնս գործեսցէ. զի ես առ Հայր երթամ։ 13Եւ զոր ինչ խնդրիցէք յանուն իմ՝ արարից զայն, զի փառաւորեսցի Հայր յՈրդի։#14։13 Բազումք յաւելուն. (14) Եթէ խնդրիցէք ինչ յանուն իմ՝ արարից զայն։ ՎՋ
ԸԿ.
15Եթէ սիրէք զիս, զպատուիրանս իմ պահեսջիք։ 16Եւ ես աղաչեցից զՀայր, եւ այլ Մխիթարիչ տացէ ձեզ, զի ընդ ձեզ բնակեսցէ ի յաւիտեան. 17զՀոգին ճշմարտութեան զոր աշխարհս ոչ կարէ ընդունել, զի ոչ տեսանէ զնա եւ ոչ ճանաչէ զնա. բայց դուք ճանաչէք զնա, զի առ ձեզ բնակեսցէ եւ ընդ ձեզ եղիցի։ 18Ոչ թողից զձեզ որբս, գամ առ ձեզ։ 19Փոքր մեւս եւս՝ եւ աշխարհս ոչ եւս տեսանէ զիս, բայց դուք տեսանիցէք զիս, զի ես կենդանի եմ, եւ դուք կենդանի լինելոց էք։ 20Յայնմ աւուր գիտասջիք դուք, զի ես ի Հօր իմում, եւ դուք յիս, եւ ես ի ձեզ։ 21Որ ունի զպատուիրանս իմ եւ պահէ զնոսա՝ նա է որ սիրէ զիս. եւ որ սիրէն զիս՝ սիրեսցի ի Հօրէ իմմէ. եւ ես սիրեցից զնա, եւ երեւեցուցից նմա զիս։
22Ասէ ցնա Յուդա (ոչ Իսկարիովտացին). Տէր, զի՞ եղեւ զի մեզ յայտնելոց ես զքեզ եւ ոչ աշխարհի։ 23Պատասխանի ետ Յիսուս եւ ասէ ցնա. Եթէ ոք սիրէ զիս, զբանն իմ պահեսցէ, եւ Հայր իմ սիրեսցէ զնա. եւ առ նա եկեսցուք եւ օթեվանս առ նմա արասցուք. 24եւ որ ոչն սիրէ զիս՝ զբանս իմ ոչ պահէ. եւ բանն իմ զոր լսէք՝ ոչ է իմ, այլ Հօրն որ առաքեացն զիս։ 25Զայս խօսեցայ ընդ ձեզ, մինչ առ ձեզս եմ։ 26Իսկ Մխիթարիչն, Հոգին Սուրբ, զոր առաքեսցէ Հայր յանուն իմ, նա ուսուսցէ ձեզ զամենայն, եւ յիշեցուսցէ զամենայն զոր ինչ ասացի ձեզ։ 27Խաղաղութիւն թողում ձեզ, զխաղաղութիւն զիմ տամ ձեզ. ոչ որպէս աշխարհս տայ, տամ ես ձեզ. մի՛ խռովեսցին սիրտք ձեր եւ մի՛ զանգիտեսցեն։ 28Լուայք զի ասացի ես ձեզ թէ՝ Երթամ եւ գամ առ ձեզ. եթէ սիրէիք զիս, ապա ուրախ լեալ էր ձեր եթէ ես առ Հայր երթամ, զի Հայր իմ մեծ է քան զիս։ 29Եւ այժմ ասացի ձեզ մինչչեւ եղեալ, զի յորժամ լինիցի, հաւատասջիք։ 30Ոչ եւս այլ շատ խօսեցայց ընդ ձեզ. գայ իշխան աշխարհիս այսորիկ եւ յիս ինչ ոչ գտանէ։ 31Այլ զի ծանիցէ աշխարհ եթէ սիրեմ զՀայր. եւ որպէս պատուիրեաց ինձ Հայր, այնպէս առնեմ. օ՛ն արիք գնասցուք աստի։
Currently Selected:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ ԺԴ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy

Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018