ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Թ
Գլուխ Թ
ԵԷ.
1Եւ մինչդեռ անցանէր, ետես այր մի կոյր ի ծնէ. 2եւ հարցին ցնա աշակերտքն նորա եւ ասեն. Ռաբբի, ո՞յր վնաս է, սորա՞ թէ հօր եւ մօր իւրոյ, զի կոյր ծնցի։ 3Պատասխանի ետ Յիսուս. Ոչ դորա վնաս է, եւ ոչ հօր եւ մօր իւրոյ. այլ զի յայտնի լիցին գործքն Աստուծոյ ի դմա։ 4Եւ ինձ պարտ է գործել զգործս այնորիկ որ առաքեացն զիս, մինչ աւուր կայ. գայ գիշեր, յորժամ ոչ ոք կարէ գործել։ 5Մինչդեռ յաշխարհի եմ, լոյս եմ աշխարհի։ 6Զայս իբրեւ ասաց, եթուք ի գետին եւ արար կաւ ի թքոյն, եւ ծեփեաց զկաւն ի վերայ աչաց կուրին. 7եւ ասէ ցնա. Երթ, լուա յաւազանին Սիլովամայ, (որ թարգմանի Առաքեալ.) չոգաւ լուացաւ, եկն եւ տեսանէր։ 8Իսկ դրացիքն եւ որոց տեսեալն էր զնա յառաջագոյն թէ #9։8 Ոմանք. կոյրմուրացիկ էր՝ ասէին. Ո՞չ սա էր որ նստէրն եւ մուրանայր։ Կէսքն ասէին. Նա է։ 9Այլքն ասէին. #9։9 Յոմանս պակասէՈչ, այլ՝՝ նման է նմա։ Եւ ինքն ասէր թէ՝ Ես եմ։ 10Ասեն ցնա. Իսկ զիա՞րդ բացան աչք քո։ 11Նա ետ պատասխանի. Այր մի որում Յիսուսն ասեն՝ կաւ արար եւ ծեփեաց զաչս իմ, եւ ասէ ցիս. Երթ ի Սիլովամ եւ լուա. չոգայ, լուացայ եւ տեսանեմ։ 12Ասեն ցնա. Ո՞ւր է նա։ Ասէ ցնոսա. Ոչ գիտեմ։
13Ածին առ փարիսեցիսն զնա որ երբեմն կոյրն էր։ 14Եւ էր շաբաթ, յորժամ զկաւն արար Յիսուս, եւ եբաց զաչս կուրին։ 15Դարձեալ հարցանէին զնա եւ փարիսեցիքն թէ՝ Զիա՞րդ տեսանես։ Եւ նա ասէ ցնոսա. Կաւ եդ ի վերայ աչաց իմոց, եւ լուացայ եւ տեսանեմ։ 16Ասեն ոմանք ի փարիսեցւոցն. Ոչ է այրն այն յԱստուծոյ, զի զշաբաթս ոչ պահէ։ Կէսքն ասէին. Իսկ զիա՞րդ կարէ մարդ մեղաւոր այսպիսի նշանս առնել։ Եւ էին հերձուածք ի մէջ նոցա։ 17Ասեն դարձեալ ցկոյրն. Դու զի՞ ասես վասն նորա զի եբաց զաչս քո։ Եւ նա ասէր թէ՝ Մարգարէ է։ 18Եւ ոչ հաւատային Հրեայքն զնմանէ թէ կոյր էր եւ բացաւ, մինչեւ կոչեցին զծնողս բացելոյն. 19հարցին ցնոսա եւ ասեն. Սա՞ է որդին ձեր, զորմէ դուքն ասէիք եթէ կոյր ծնաւ, արդ զիա՞րդ տեսանէ։ 20Պատասխանի ետուն նոցա ծնողքն նորա եւ ասեն. Գիտեմք զի սա է որդին մեր, եւ զի կոյր ծնաւ. 21բայց զիա՛րդ այժմդ տեսանէ, ոչ գիտեմք. կամ թէ ո՛վ եբաց զաչս դորա, մեք ոչ գիտեմք. ցդա իսկ հարցէք, ինքնին ի չափ հասեալ է, ինքն իսկ խօսեսցի վասն իւր։ 22Զայս ասացին ծնողքն նորա, զի երկնչէին ի Հրէիցն. քանզի ուխտ եդեալ էր Հրէից, եթէ ոք խոստովանեսցի զնա Քրիստոս, ի բաց կացցէ ի ժողովրդենէն։ 23Վասն այնորիկ ասացին ծնողքն նորա թէ՝ Ինքնին ի չափ հասեալ է, ցնա իսկ հարցէք։ 24Դարձեալ կրկին անգամ կոչեցին զայրն որ կոյրն էր, եւ ասեն ցնա. Տուր փառս Աստուծոյ. մեք գիտեմք զի այրն այն մեղաւոր է։ 25Եւ նա ասէ. Թէ մեղաւոր իցէ, ես ոչ գիտեմ. բայց զայս գիտեմ, զի կոյր էի եւ արդ տեսանեմ։ 26Դարձեալ ասեն ցնա. Զի՞նչ արար քեզ, զիա՞րդ եբաց զաչս քո։ 27Պատասխանի ետ նոցա. Այժմ ասացի ձեզ եւ ոչ լուարուք. զի՞ կամիք միւսանգամ լսել. միթէ եւ դո՞ւք կամիք աշակերտել նմա։ 28Նոքա հայհոյէին զնա եւ ասէին. Դու լիջիր նորա աշակերտ, մեք Մովսիսի աշակերտք եմք։ 29Մեք գիտեմք զի ընդ Մովսիսի խօսեցաւ Աստուած, զսա ոչ գիտեմք ուստի՛ իցէ։ 30Պատասխանի ետ այրն եւ ասէ ցնոսա. Այդ իսկ են սքանչելիք, զի դուք ոչ գիտէք ուստի՛ իցէ, եւ զիմ զաչս եբաց։ 31Գիտեմք զի Աստուած մեղաւորաց ոչ լսէ, բայց եթէ աստուածապաշտ ոք իցէ եւ զկամս նորա առնիցէ, նմա լսէ։ 32Ի յաւիտենից ոք ոչ լուաւ եթէ եբաց ոք զաչս կուրի ի ծնէ կոյր ծնելոյ։ 33Եթէ ոչ յԱստուծոյ էր այրն այն, ոչ կարէր առնել ինչ։ 34Պատասխանի ետուն եւ ասեն ցնա. Ի մեղս իսկ ծնեալ ես ամենեւին, եւ դու վարդապե՞տ լինիս մեր։ Եւ հանին զնա արտաքս։
35Լուաւ Յիսուս եթէ հանին զնա արտաքս, եւ իբրեւ եգիտ զնա, ասէ ցնա. Դու հաւատա՞ս յՈրդի Աստուծոյ։ 36Նա պատասխանի ետ եւ ասէ. ՏԷր, ո՞վ է զի հաւատացից ի նա։ 37Ասէ ցնա Յիսուս. Ե՛ւ տեսեր զնա, ե՛ւ որ խօսիդ ընդ քեզ՝ նա է։ 38Եւ նա ասէ. Հաւատամ, Տէր։ Եւ երկիր եպագ նմա։
ԶԿ.
39Եւ ասէ Յիսուս. Ի դատաստան եկի յաշխարհս յայս, զի որ ոչն տեսանեն՝ տեսցեն, եւ որք տեսանենն՝ կուրասցին։ 40Լուան ոմանք ի փարիսեցւոցն որք ընդ նմա էին, եւ ասեն ցնա. Միթէ եւ մե՞ք կոյրք իցեմք։ 41Ասէ ցնոսա Յիսուս. Եթէ կոյրք էիք, ոչ էր ձեր մեղ. բայց արդ ասէք եթէ՝ Տեսանեմք, եւ մեղքն ձեր ի ձեզ հաստատեալ են։
Currently Selected:
ԱՒԵՏԱՐԱՆ ԸՍՏ ՅՈՎՀԱՆՆՈՒ Գլուխ Թ: ԳՐԲ1895
Highlight
Share
Copy
Want to have your highlights saved across all your devices? Sign up or sign in
Հայաստանի Աստվածաշնչային Ընկերություն, 2018
Bible Society of Armenia, 2018

: