Թոդ, ԱՄՆ

Թոդ, ԱՄՆ

Իմ հարաբերությունները Աստծո հետ մինչև Bible App-ը լիովին հիմնված էին իմ սեփական համոզմունքների վրա: Դժվարությունների ժամանակ ես ունենում էի չափազանց անհանգստություն, խուճապ, հուսահատություն և զայրույթ, քանի որ չէի ճանաչում Աստծուն: Ես չէի կարող զգալ Նրա ջերմ, հանգստացնող ներկայությունը. զգալ Նրա անսահմանությունն ու մեծությունը կամ իմանալ, թե ինչպիսին է իսկական սերը:

2024 թվականի մարտին իմ մայրը ինձ ներկայացրեց Bible App-ը: Նա ունեցել էր դժվար ժամանակներ ընտանիքի այլ անդամների հետ և ասաց ինձ, որ այս հավելվածը փոխեց իր կյանքը: Որոշեցի փորձել, և դրանից հետո իմ կյանքը կտրուկ փոխվեց: Իմ հարաբերությունները Աստծո հետ այժմ այնքան խոր են, և իմ կյանքում առաջին անգամ գիտակցում եմ, թե ինչպիսն է իրական սերը:

Ամեն անգամ, երբ անցնում եմ դժվար ժամանակներով, ես բացում եմ Bible App-ը և սկսում կարդալ ու աղոթել: Երբ անում եմ դա, զգում եմ խաղաղության և հանգստություն, քանի որ զգում եմ Աստծո ներկայությունը իմ մոտ: Նա անպայման լսում է ինձ և առաջնորդում: Սրտումս գիտեմ, որ Նրա համար ոչինչ անհնար չէ:

Ամեն առավոտ, երբ արթնանում եմ, պատրաստում եմ իմ սուրճը, նստում և բացում Bible App-ը՝ կարդալու Օրվա խոսքը, այնուհետև առաջնորդված Գրվածքը և աղոթքը: