ԵՍԱՅԻ 61:3 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Աստծո սիրո չափը
5 օր
Սիրելի՛ բարեկամ, Տեր Հիսուսը հաղթել է մահին և նրա ողջ զորությանը։ Նա ստացել է մի «անուն, որը վեր է ամեն անունից»... ավելի բարձր այնպիսի երևույթներից, ինչպիսիք են՝ միայնակությունը, լքվածությունը կամ ընկճվածությունը: Նա հաղթել է դրանց Գողգոթայի խաչի վրա, որպեսզի ազատի քեզ և քեզ Իր խաղաղությունը փոխանցի: Քո սխալների ու մեղքերի չափը երբեք չի կարող որոշել քո հանդեպ Աստծո ունեցած սիրո չափը:

Մտքի Նորոգության Ճանապարհը
6 օր
Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։

Ինչպես Բժշկել Քո Սրտի Վերքերը
7 օր
Մի պարզ հարց եմ ուզում քեզ ուղղել, սակայն այդ հարցին պատասխանելն այդքան էլ հեշտ չէ․ «Ի՞նչ վիճակում է սիրտդ»։ Օրինակ, գուցե մտածում ես, թե անարժեք մեկն ես կամ անկարող ես որևէ լուրջ հաջողության հասնել։ Իսկ գուցե խորը վիրավորվել ես ինչ-որ մեկի խոսքերից կամ վերաբերմունքից։ Եվ ես ուզում եմ հորդորել քեզ, որ Տեր Աստծուն խնդրես, որպեսզի Նա հայտնի քեզ քո այդ ներքին տառապանքի պատճառները։

Մարդու Սրտի Գաղտնիքները
7 օր
Սիրելի՛ բարեկամ, առաջիկա 7 օրերի ընթացքում ուղերձների մեր շարքը հիմնված է լինելու մի թեմայի վրա, որ կոչվում է «Մարդու սրտի գաղտնիքները»։ Հույս ունեմ, որ դու կօրհնվես այս շարքով և կբացահայտես Տեր Աստծո անսահման սերն ու հայրական հոգատարությունը քո հանդեպ։ Նրա առջև չկա ոչ մի փակ դուռ։ Նա ներկա է այն ծածուկ վայրում, որտեղ դու առանձնանում ես մարդկանցից, և Նա տեսնում է քո սիրտն ու լսում մտքերդ։

Ինչպե՞ս ազատվել սթրեսներից
7 օր
Առաջիկա յոթ օրերին խոսելու ենք մեր ժամանակների ամենատարածված տկարություններից մեկի մասին, որը ընդունված է անվանել այս օտար ու տհաճ բառով՝ սթրես։ Այն կարող է դրսևորվել մեր հոգևոր կյանքում, մեր ընտանեկան հարաբերություններում, մասնագիտական կյանքում և այլն։ Սթրեսը հոգևոր զենք է թշնամու ձեռքում, որը նա օգտագործում է, որպեսզի մենք չկարողանանք վայելել այն առատ ու լիարժեք կյանքը, որը Տեր Հիսուսն է պատրաստել Իրեն հավատացողների համար։

Դարձի՛ր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը
7 Օրեր
Դարձ՛իր «Հույսի Տուն» ծառայության մի մասնիկը։ Այսօր բազմաթիվ են մարդիկ, որոնք իրական օգնության կարիք ունեն։ Տեր Հիսուսը մարդկանց բաժանելու է երկու մասի։ Մի մասն անտարբեր է լինելու կարիքի մեջ գտնվող մարդկանց հանդեպ, իսկ մյուս մասը սեր և հոգատարություն է ցուցաբերելու նրանց հանդեպ։ Քրիստոսի հանդեպ հավատքը երևում է կարիքի մեջ գտնվող մարդկանց հանդեպ մեր վերաբերմունքի մեջ։ Եթե քո շրջապատում կան կարիքի մեջ գտնվող մարդիկ, ապա աղոթի՛ր նրանց համար ու տեղեկացրո՛ւ «Հույսի Տուն» ծառայությանը: «Հույսի Տուն» ծառայությունը ո՛չ միայն օգնություն է տրամադրում ֆիզիկապես սոված ու ծարավ մարդկանց, այլև պատրաստ է այցելելու հոգևոր սով ու ծարավ զգացողներին։