ՀՈՎՀԱՆՆԵՍ 1:10 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Իմաստություն և դասեր Սաղմոս 28.6-9 հատվածից
7 Օրեր
Աստված լսում է Իր Խոսքը հարգող և Իր կամքը կատարելու փափագ ունեցող մարդկանց աղոթքներն ու աղաչանքները, հատուկ պաշտպանությամբ պաշտպանում է նրանց և ուժ տալիս ու լցնում Իր զորությամբ: Ապրի՛ր այս կյանքը Տեր Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու փափագով։ Աստված փափագում է օգնել Իր բոլոր նվիրյալ զավակներին, որ սպասում են Նրա ողորմությանը։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք Տիրոջ արած բարիքները, եթե անգամ մեր հերթական աղաչանքը մեր դժվարությունը դեռ չի վերածել հզոր մի վկայության։

Ի՞նչ է նշանակում հավատալ Տեր Հիսուսի անվանը
7 Օրեր
Տեր Հիսուսը մարդկության Փրկիչն է։ Նա վճարել է մեր մեղքերի գինը՝ Իր վրա վերցնելով մեր պատիժը։ Հավատալ Տեր Հիսուսի անվանը՝ նշանակում է հավատալ Նրա անվան իշխանությանը։ Երբ անկախ ամեն բանից՝ անկախ մեր հանդեպ մարդկանց վերաբերմունքի փոփոխությունից ու մեր անձի հանդեպ բարձրացող վտանգներից, մենք շարունակում ենք մեր խոսքով ու գործերով դավանել Տեր Հիսուսի անունը, դա մեր սիրո ապացույցն է Քրիստոսի անվան հանդեպ։ Իսկ դու հավատո՞ւմ ես, որ Տեր Հիսուսը փրկության միակ ճանապարհն է: