ՍԱՂՄՈՍՆԵՐ 40:4 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր
![Մտքի Նորոգության Ճանապարհը](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F30196%2F640x360.jpg&w=1920&q=75)
Մտքի Նորոգության Ճանապարհը
6 օր
Երբեմն հանգամանքներն ու իրավիճակները կարող են մեր մեջ կասկածի մտքեր առաջացնել, թե արդյոք Աստված իսկապե՞ս սիրում է մեզ.․․ այդ պահերին կարող ենք մտածել, եթե այս ամենը պատահել է ինձ հետ, ուրեմն ես արժանի եմ դրան։ Ոչինչ ավելի հեռու չէ ճշմարտությունից, քան նման եզրահանգումը։ Առաջարկում եմ քեզ ընթերցել այս հետաքրքիր թեմայով կազմված ծրագիրը և բացահայտել, թե իրականում Աստված ինչ է ուզում փոխել մեր կյանքում որպեսզի մենք ազատ լինենք սխալ մտքերից։
![Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F30197%2F640x360.jpg&w=1920&q=75)
Բացահայտի՛ր Իրական Ուրախության Կյանքը
6 օր
Մեզնից ոմանք կարծում են, թե իրենք բավարար չափով տաղանդավոր չեն, բավարար չափով նախաձեռնող չեն, բավարար չափով համբերատար չեն և այլն։ Գուցե դու տարիներ շարունակ հենց նմանատիպ խոսքեր ես քեզ ասում։ Սակայն Աստծո խոսքը քեզ համար այլ բան է ասում՝ Տիրոջ ողորմությունը չի դադարում, Նրա գթությունը վերջ չունի։ Նրանք ամեն առավոտ նոր են։ Առաջարկում եմ ընթերցել այս հրաշալի թեմայով ընթերցանության ծրագիրը և հայտնաբերել Աստծո ուրախությունը պարգևող ծրագիրը քո կյանքի համար։
![Աստված Ուզում է Զորացնել Զեզ](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F42845%2F640x360.jpg&w=1920&q=75)
Աստված Ուզում է Զորացնել Զեզ
7 օր
Առաջիկա յոթ օրերին միասին կտեսնենք, թե որքան զորեղ է Աստված, որ Նա ամենակարող է և որ քաջալերում ու զորացնում է նաև քեզ։ Դու թույլ մարդ չես։ Աստված պարգևել է քեզ այն ուժը, որի կարիքն ունես բոլոր դժվարին իրավիճակները հաղթահարելու համար։ Աստված հոգացել է այն քեզ համար։ Ես իմ ողջ էությամբ հավատում եմ, որ դու կարողանալու ես հաղթահարել քո առջև կանգնած խոչընդոտը։ Այս ընթերցանության ծրագիրը հենց այդ մասին է․․․
![Տեր Հիսուսի մասին աներևակայելի ճշմարտություննետ](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F43049%2F640x360.jpg&w=1920&q=75)
Տեր Հիսուսի մասին աներևակայելի ճշմարտություննետ
7 օր
գիտե՞ս արդյոք, թե ինչ է պարադոքսը։ Այն սահմանվում է որպես տրամաբանությանը հակադրվող դրսևորում։ Այսօրվանից սկսած առաջիկա այս յոթ օրերի ընթացքում քեզ հետ կիսվելու եմ Տեր Հիսուսի հետ կապված յոթ պարադոքսների մասին։ Դրանք յոթ ճշմարտություններ են, որոնք հակադրվում են մեր մարդկային տրամաբանությանը, ըմբռնումին ու մտածելակերպին։ Եվ այսպես, մենք սկսում ենք մեր… տրամաբանության մեջ չտեղավորվող շարքը։
![Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանը](/_next/image?url=https%3A%2F%2F%2F%2Fimageproxy.youversionapistaging.com%2Fhttps%3A%2F%2Fs3.amazonaws.com%2Fyvplans-staging%2F43476%2F640x360.jpg&w=1920&q=75)
Ինչպե՞ս արժանանալ Աստծու խոստումների իրագործմանը
7 օր
Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում․․․