Հռոմեացիներին 10:10 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր

Քրիստոսի հարության օրհնությունները
7 Օրեր
Այս աշխարհում ամեն չար բան մեղքի հետևանք է։ Մենք միշտ ընտրության առաջ ենք՝ հավատանք Տեր Հիսուսի խոստումների՞ն, թե՞ տագնապի ու վախի մտքերին։ Տեր Հիսուս Քրիստոսի խաչելության, մահվան և հարության փաստը այն թանկ գինն էր, որ Աստված վճարեց յուրաքանչյուր մարդու ազատագրության և փրկության համար։ Տեր Հիսուսը հստակ սովորեցնում էր, որ Իրեն հավատացողը, թեկուզ և մահանա էլ, ապրելու է հավիտյան։ Տերը Ինքն է հարությունը և կյանքը։

Քրիստոսի աշխարհ գալու մեծագույն օրհնությունները
7 Օրեր
Աստված մարմնով հայտնվեց, որպեսզի վերականգնի մարդու հետ վերջինիս անհնազանդության ու մեղքի ապստամբության արդյունքում խաթարված հարաբերությունը։ Հիսուսն է կամուրջը։ Տեր Աստծու հետ հաշտություն գտած մարդիկ դառնում են երանելի խաղաղարարներ մյուս մարդկանց հետ իրենց հարաբերություններում։ Քրիստոս աստվածային Լույսն է, որ վառվեց այս խավար աշխարհի մեջ։ Քրիստոսի շնորհի տակ ապրող մարդկանց վրա մեղքն այլևս ոչ մի իշխանություն չունի: Տեր Հիսուսի խաչի մահը մեր մեղքերի ներման հիմքն է։ Նրա հարությունը՝ մեր արդարացման հիմքը։
