1
Ա Կորնթացիներին 12:7
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Բայց ամեն մեկին Հոգու հայտնությունը օգուտի համար է տրված։
Համեմատել
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:7
2
Ա Կորնթացիներին 12:27
Արդ դուք Քրիստոսի մարմինն եք ու մեկ առ մեկ՝ նրա անդամները։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:27
3
Ա Կորնթացիներին 12:26
Եվ եթե մի անդամը ցավում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ցավում են, ու եթե մի անդամը փառավորվում է, բոլոր անդամներն էլ նրա հետ ուրախանում են։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:26
4
Ա Կորնթացիներին 12:8-10
Որովհետև մեկին Հոգուց իմաստության խոսք է տրված, մյուսին՝ գիտության խոսք՝ նույն Հոգու չափով, մյուսին՝ հավատ՝ նույն Հոգով, ուրիշին՝ բժշկության շնորհ՝ նույն Հոգով, մեկ ուրիշին՝ զորավոր գործեր, ուրիշին՝ մարգարեություն, ուրիշին՝ հոգիների զանազանում, մեկ ուրիշին՝ տարատեսակ լեզուներ, ուրիշին՝ լեզուների թարգմանություն։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:8-10
5
Ա Կորնթացիներին 12:11
Բայց այս բոլորը հենց նույն Հոգին է գործի դնում՝ ամեն մեկին բաժանելով այնպես, ինչպես կամենում է։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:11
6
Ա Կորնթացիներին 12:25
որպեսզի մարմնի մեջ բաժանում չլինի, այլ որպեսզի անդամները միմյանց նկատմամբ նույն հոգածությունն ունենան։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:25
7
Ա Կորնթացիներին 12:4-6
Պարգևները զանազան են, բայց պարգևողը նույն Հոգին է։ Ծառայություններն էլ զանազան են, բայց դրանք տվողը նույն Տերն է։ Գործերն էլ զանազան են, բայց նույն Աստված է, որ ամեն բան գործի է դնում ամենքի մեջ։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:4-6
8
Ա Կորնթացիներին 12:28
Նրանց, որոնց Աստված եկեղեցում կարգեց, սրանք են. նախ՝ առաքյալներին, երկրորդ՝ մարգարեներին, երրորդ՝ ուսուցանողներին, հետո՝ հրաշագործներին, հետո՝ բժշկության շնորհ ունեցողներին, օգնողներին, վարիչներին, տարբեր լեզուներով խոսողներին։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:28
9
Ա Կորնթացիներին 12:14
Որովհետև մարմինն էլ մեկ անդամից չէ կազմված, այլ բազում։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:14
10
Ա Կորնթացիներին 12:22
Ընդհակառակը, մարմնի այն անդամները, որոնք ավելի տկար են թվում, ավելի կարևոր են։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:22
11
Ա Կորնթացիներին 12:17-19
Եթե ամբողջ մարմինն աչք լիներ, ականջը որտե՞ղ կմնար, և եթե ամբողջ մարմինն ականջ լիներ, հոտոտելիքը որտե՞ղ կմնար։ Բայց հիմա Աստված անդամները, դրանցից ամեն մեկը դրեց մարմնի մեջ, ինչպես կամեցավ։ Եվ եթե ամբողջը մեկ անդամ լիներ, մարմի՞նը որտեղ կմնար։
Ուսումնասիրեք Ա Կորնթացիներին 12:17-19
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր