1
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:9
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ երբ նրանք անցնում էին, Եղիան ասաց Եղիսեին. «Խնդրի՛ր, ի՞նչ անեմ քեզ համար, քանի դեռ քեզնից վեր չեմ առնվել»։ Եղիսեն ասաց. «Թող քո ոգին կրկնապատիկ լինի ինձ վրա»։
Համեմատել
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:9
2
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:11
Մինչ նրանք գնում էին և գնալով խոսում, ահա հրեղեն մի կառք և հրեղեն ձիեր բաժանեցին նրանց երկուսին. և Եղիան մրրիկով վեր ելավ երկինք։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:11
3
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:10
Եվ նա ասաց. «Դժվար բան խնդրեցիր. եթե քեզնից վեր առնվելիս դու ինձ տեսնես, քեզ այդպես կլինի, բայց եթե ոչ, չի լինի»։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:10
4
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:14
Եվ վերցրեց Եղիայի վերարկուն, որ ընկել էր նրա վրայից, զարկեց ջրին և ասաց. «Որտե՞ղ է Եղիայի Տեր Աստվածը՝ նա ինքը». զարկեց ջրին, և ջրերը բաժանվեցին այս կողմ ու այն կողմ, և Եղիսեն անցավ։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:14
5
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:12
Իսկ Եղիսեն նայում էր և կանչում. «Հա՛յր իմ, հա՛յր իմ, Իսրայելի կառքերը և նրա ձիավորները». և այլևս չտեսավ նրան, բռնեց իր հանդերձներից, պատռեց դրանք և երկու կտոր արեց։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:12
6
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:8
Եղիան վերցրեց իր վերարկուն, ծալեց և զարկեց ջրին. ջուրը բաժանվեց այս կողմ ու այն կողմ, և երկուսն էլ անցան ցամաքով։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:8
7
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1
Եվ երբ Տերը Եղիային մրրիկով երկինք էր բարձրացնելու, այդ ժամանակ Եղիան և Եղիսեն գնացին Գաղգաղայից։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 2:1
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր