1
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:17
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Եվ Եղիսեն աղոթք արեց և ասաց. «Ո՜վ Տեր, բացի՛ր սրա աչքերը, որ տեսնի»։ Եվ Տերը բացեց ծառայի աչքերը, և նա տեսավ, որ Եղիսեի շուրջը սարը լիքն էր հրեղեն ձիերով ու կառքերով։
Համեմատել
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:17
2
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:16
Նա էլ ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև մեզ հետ եղողներն ավելի շատ են, քան նրանց հետ եղողները»։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:16
3
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:15
Աստծու մարդու ծառան առավոտ կանուխ վեր կացավ ու դուրս ելավ. ահա զորքը, ինչպես նաև ձիերն ու կառքերը շրջապատել էին քաղաքը, և ծառան ասաց նրան. «Վա՜յ, տե՛ր իմ, ի՞նչ անենք»։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:15
4
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:18
Եվ երբ ասորիներն իջան Եղիսեին մոտիկ, նա աղոթեց Տիրոջն ու ասաց. «Աղաչում եմ, այս ժողովրդին հարվածի՛ր կուրությամբ»։ Եվ Տերը Եղիսեի խոսքի համաձայն նրանց հարվածեց կուրությամբ։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:18
5
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:6
Եվ Աստծու մարդն ասաց. «Ո՞ւր ընկավ». և նա տեղը ցույց տվեց նրան։ Եղիսեն մի փայտ կտրեց ու գցեց այնտեղ, և երկաթը լողաց դեպի վեր։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:6
6
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:5
Եվ երբ մեկը գերան էր կտրում, կացնի երկաթը ջուրն ընկավ, և նա բարձր գոչեց ու ասաց. «Վա՜յ, տե՛ր իմ». դա էլ փոխ առնված էր։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:5
7
Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:7
Եվ ասաց. «Վերցրո՛ւ դա»։ Նա էլ ձեռքը մեկնեց և վերցրեց այն։
Ուսումնասիրեք Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 6:7
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր