1
Կողոսացիներին 3:13
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
միմյանց հանդուրժելով ու ներելով, եթե մեկը մյուսի դեմ տրտունջ ունենա։ Ինչպես Տերը ձեզ ներեց, այնպես էլ՝ դուք։
Համեմատել
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:13
2
Կողոսացիներին 3:2
Վերևում եղած բաների մասի՛ն մտածեք և ոչ թե այն, ինչ երկրի վրա է։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:2
3
Կողոսացիներին 3:23
Ինչ էլ որ անեք, սրտա՛նց արեք, ինչպես կանեիք Տիրոջ և ոչ թե մարդկանց համար
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:23
4
Կողոսացիներին 3:12
Ուրեմն, ինչպես Աստծու ընտրյալներ՝ սրբեր ու սիրելիներ, հագե՛ք գութ, ողորմություն, քաղցրություն, խոնարհություն, հեզություն, համբերատարություն՝
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:12
5
Կողոսացիներին 3:16-17
Քրիստոսի խոսքը թող առատապես բնակվի ձեր մեջ, ամենայն իմաստությամբ միմյանց ուսուցանե՛ք ու խրատե՛ք, ձեր սրտերում երախտագիտությամբ օրհնե՛ք Տիրոջը սաղմոսներով, օրհնություններով ու հոգևոր երգերով։ Եվ ամենը, ինչ էլ որ անեք՝ խոսքով կամ գործով, ամեն բան Տեր Հիսուսի անունո՛վ արեք՝ նրա միջոցով գոհություն հայտնելով Աստծուն և Հորը։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:16-17
6
Կողոսացիներին 3:14
Եվ այս ամենի վրա սե՛րը հագեք, որ կատարելության կապն է։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:14
7
Կողոսացիներին 3:1
Արդ եթե Քրիստոսի հետ հարություն առաք, ապա փնտրե՛ք այն, ինչ վերևում է, որտեղ Քրիստոսն է՝ Աստծու աջ կողմում նստած։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:1
8
Կողոսացիներին 3:15
Եվ Քրիստոսի խաղաղությունը թող իշխի ձեր սրտերում, որի մեջ և կանչվեցիք մեկ մարմնով, ու գոհացո՛ղ եղեք։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:15
9
Կողոսացիներին 3:5
Ուրեմն սպանե՛ք այն, ինչ ձեզ է պատկանում երկրի վրա. պոռնկությունը, պղծությունը, կիրքը, չար ցանկությունն ու ագահությունը, որ կռապաշտություն է
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:5
10
Կողոսացիներին 3:3
Որովհետև դուք մեռաք, ու ձեր կյանքը ծածկված է Քրիստոսի հետ Աստծու մեջ։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:3
11
Կողոսացիներին 3:8
Բայց հիմա դո՛ւք էլ դեն նետեք այդ ամենը՝ բարկությունը, զայրույթը, չարությունը, հայհոյությունը, ամոթալի խոսքերը ձեր բերանից։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:8
12
Կողոսացիներին 3:9-10
Մի՛ ստեք միմյանց. հանե՛ք ձեր վրայից հին մարդուն իր գործերով հանդերձ և նո՛րը հագեք, որ գիտությամբ նորոգված է ըստ իր արարչի պատկերի։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:9-10
13
Կողոսացիներին 3:19
Ամուսիննե՛ր, սիրե՛ք ձեր կանանց ու մի՛ դառնացրեք նրանց։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:19
14
Կողոսացիներին 3:20
Զավակնե՛ր, ձեր ծնողներին ամեն բանում հնազա՛նդ եղեք, որովհետև դա հաճելի է Տիրոջը։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:20
15
Կողոսացիներին 3:18
Կանա՛յք, ձեր ամուսիններին հնազա՛նդ եղեք, ինչպես վայել է Տիրոջով։
Ուսումնասիրեք Կողոսացիներին 3:18
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր