Եվ նրանից զորքեր են ելնելու, նրանք պիտի սրբապղծեն սրբարանը՝ ամրոցը, և դադարեցնեն մշտնջենական զոհը, փոխարենը ավերող գարշելի քանդակը պիտի դնեն։ Եվ ուխտի դեմ ամբարշտություն անողներին պիտի հրապուրի շողոքորթությամբ, բայց իր Աստծուն ճանաչողների ժողովուրդը ուժգնորեն պիտի ընդդիմանա։