1
Եփեսացիներին 6:12
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Որովհետև մեր պատերազմն արյան և մարմնի դեմ չէ, այլ իշխանությունների և պետությունների դեմ, այս խավար աշխարհի տիրակալների դեմ, երկնքում գտնվող չար ոգիների դեմ։
Համեմատել
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:12
2
Եփեսացիներին 6:18
Ամեն ժամ աղոթե՛ք և խնդրե՛ք Հոգով. և սրա մեջ արթո՛ւն մնացեք հարատևությամբ և աղաչանքով բոլոր սրբերի համար
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:18
3
Եփեսացիներին 6:11
Եվ Աստծու սպառազինությա՛մբ զգեստավորվեք, որպեսզի կարողանաք սատանայի հնարներին դիմադրել։
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:11
4
Եփեսացիներին 6:13
Դրա համար Աստծու սպառազինությո՛ւնը վերցրեք, որ չար օրը կարողանաք դիմադրել ու ամեն բան հաղթահարելով՝ հաստատուն կանգնել։
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:13
5
Եփեսացիներին 6:16-17
Եվ այդ բոլորի վրա հավատի վահա՛նն առեք, որպեսզի կարողանաք չարի բոլոր կրակոտ նետերը հանգցնել։ Առե՛ք նաև փրկության սաղավարտը և Հոգու սուրը, որ Աստծու խոսքն է։
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:16-17
6
Եփեսացիներին 6:14-15
Արդ հաստատո՛ւն կանգնեք՝ ձեր մեջքը ճշմարտությամբ գոտևորած ու արդարության զրահը հագած և ձեր ոտքերին պատրաստակամությունն իբրև կոշիկ հագած՝ խաղաղության Ավետարանը քարոզելու համար։
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:14-15
7
Եփեսացիներին 6:10
Այսուհետև զորացե՛ք Տիրոջով ու նրա զորության ուժով։
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:10
8
Եփեսացիներին 6:2-3
«Պատվի՛ր քո հորն ու մորը, - սա է առաջին պատվիրանը, որն ուղեկցվում է փոխհատուցման խոստումով,- որպեսզի բարիք գտնես ու երկրի վրա երկար ապրես» (Ելք 20.12)։
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:2-3
9
Եփեսացիներին 6:1
Որդինե՛ր, հնազա՛նդ եղեք ձեր ծնողներին Տիրոջով, քանի որ սա է ճիշտը։
Ուսումնասիրեք Եփեսացիներին 6:1
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր