1
ԵՍԱՅԻ 51:12
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
«Ես, ե՛ս եմ ձեզ մխիթարողը. դու ո՞վ ես, որ սարսափում ես մահկանացու մարդուց, մարդու որդուց, որը նման է խոտի։
Համեմատել
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 51:12
2
ԵՍԱՅԻ 51:16
Ես իմ խոսքերը քո բերանում դրեցի և իմ ձեռքի հովանիով ծածկեցի քեզ, որպեսզի տարածեմ երկինքը, հաստատեմ երկրի հիմքերն ու ասեմ Սիոնին. “Դու իմ ժողովուրդն ես”»։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 51:16
3
ԵՍԱՅԻ 51:7
Լսե՛ք ինձ, ո՛վ արդարություն ճանաչողներ, և դու, ո՛վ ժողովուրդ, որ իմ օրենքն ունես քո սրտում. մի՛ վախեցեք մարդկանց նախատինքից և մի՛ զարհուրեք նրանց անարգանքներից
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 51:7
4
ԵՍԱՅԻ 51:3
Որովհետև Տերը մխիթարեց Սիոնին, մխիթարեց նրա բոլոր ավերակներին, նրա անապատը դրախտի նման դարձրեց և նրա ամայի վայրը՝ Տիրոջ պարտեզի։ Ցնծություն և բերկրություն են տեղ գտնելու նրա մեջ, գոհաբանություն և օրհներգության ձայն։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 51:3
5
ԵՍԱՅԻ 51:11
Տիրոջ կողմից փրկագնվածները կվերադառնան, ցնծալի երգերով կգան Սիոն, և հավիտենական ուրախություն կլինի նրանց գլխի վրա. նրանք ցնծություն և ուրախություն կստանան, և տրտմությունն ու հեծությունը կփախչեն։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 51:11
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր