1
ԵՍԱՅԻ 55:8
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
«Արդարև, իմ խորհուրդները ձեր խորհուրդները չեն, և ձեր ճանապարհներն իմ ճանապարհները չեն,- ասում է Տերը։
Համեմատել
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:8
2
ԵՍԱՅԻ 55:9
Այլ ինչպես երկինքն է բարձր երկրից, այնպես էլ իմ ճանապարհները բարձր են ձեր ճանապարհներից, և իմ խորհուրդները՝ ձեր խորհուրդներից։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:9
3
ԵՍԱՅԻ 55:6
Փնտրե՛ք Տիրոջը, քանի որ նա գտնվում է, կանչե՛ք նրան, մինչ նա մոտ է։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:6
4
ԵՍԱՅԻ 55:7
Թող ամբարիշտը թողնի իր ճանապարհը, իսկ անօրեն մարդը՝ իր խորհուրդները ու վերադառնա Տիրոջը, և նա կգթա նրան. մեր Աստծուն, որովհետև նա առատապես կների։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:7
5
ԵՍԱՅԻ 55:1
Ո՛վ բոլորդ, ծարավածնե՛ր, եկե՛ք ջրերի մոտ, և դուք, որ փող չունեք, եկե՛ք, գնե՛ք ու կերե՛ք. եկե՛ք, գնե՛ք գինի և կաթ առանց փողի, առանց գնի։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:1
6
ԵՍԱՅԻ 55:10-11
Քանզի ինչպես որ անձրևն ու ձյունը իջնում են երկնքից և հետ չեն դառնում այնտեղ, այլ ոռոգում են երկիրը, արգասաբեր և ծլարձակ դարձնում այն, սերմ են տալիս սերմնացանին և հաց՝ ուտողին, այնպես էլ կլինի իմ բերանից դուրս եկած խոսքը. նա ապարդյուն չի վերադառնա ինձ մոտ, այլ կկատարի իմ փափագը և հաջողություն կունենա այն բանում, ինչի համար ես ուղարկել եմ նրան»։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:10-11
7
ԵՍԱՅԻ 55:12
Որովհետև դուք ուրախությամբ դուրս կգաք և խաղաղությամբ կառաջնորդվեք. լեռներն ու բլուրները ցնծությամբ պիտի պոռթկան ձեր առաջ, և դաշտերի բոլոր ծառերը ծափ պիտի տան։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:12
8
ԵՍԱՅԻ 55:3
«Ձեր ականջը խոնարհեցրե՛ք և եկե՛ք ինձ մոտ, լսե՛ք ինձ, և ձեր անձը կապրի։ Ձեզ հետ հավիտենական ուխտ կկնքեմ՝ Դավթին խոստացված իմ հավատարիմ ողորմությունը։
Ուսումնասիրեք ԵՍԱՅԻ 55:3
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր