1
Հռոմեացիներին 14:17-18
Նոր վերանայված Արարատ Աստվածաշունչ
Որովհետև Աստծու արքայությունն ուտելիք և խմելիք չէ, այլ արդարություն, խաղաղություն և ուրախություն Սուրբ Հոգով։ Ով այս կերպով է ծառայում Քրիստոսին, Աստծուն հաճելի է ու մարդկանց՝ գովելի։
Համեմատել
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 14:17-18
2
Հռոմեացիներին 14:8
Եթե ապրում ենք, Տիրոջ համար ենք ապրում, իսկ թե մեռնում ենք, Տիրոջ համար ենք մեռնում։ Ուրեմն թե ապրենք և թե մեռնենք, Տիրոջն ենք։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 14:8
3
Հռոմեացիներին 14:19
Ուրեմն հետևե՛ք խաղաղությանը և միմյանց ամրապնդելուն։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 14:19
4
Հռոմեացիներին 14:13
Այսուհետև այլևս իրար չդատենք, այլ ավելի մտածե՛ք, որ եղբոր համար անկման կամ գայթակղության պատճառ չլինեք։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 14:13
5
Հռոմեացիներին 14:11-12
Որովհետև գրված է. «Ես կենդանի եմ,- ասում է Տերը,- ամեն ծունկ իմ առաջ պետք է ծալվի, և ամեն լեզու Աստծուն պիտի խոստովանի» ։ Ուրեմն մեզանից ամեն մեկն իր համար Աստծուն պետք է հաշիվ տա։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 14:11-12
6
Հռոմեացիներին 14:1
Հավատի մեջ տկարացածին ընդունե՛ք՝ առանց նրա կարծիքները քննադատելու։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 14:1
7
Հռոմեացիներին 14:4
Դու ո՞վ ես, որ ուրիշի ծառային դատում ես. նա իր Տիրոջ համար է կանգուն կամ ընկած. բայց նա կկանգնի, որովհետև Աստված կարող է նրան վեր կանգնեցնել։
Ուսումնասիրեք Հռոմեացիներին 14:4
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր