Պետրոսն ասաց. «Անանիա՛, ինչո՞ւ սատանան լցրեց քո սիրտը, որ դու ստեիր Սուրբ Հոգուն և ագարակի գումարից թաքցնեիր. չէ՞ որ քանի կար, քոնն էր այն, վաճառելիս նույնպես կարող էիր գումարը պահել քեզ։ Ինչպե՞ս եղավ, որ սրտիդ մեջ այս բաները դրեցիր. մարդկանց չստեցիր, այլ Աստծուն»։ Եվ Անանիան, այս խոսքերը լսելով, ընկավ ու շունչը փչեց, և մեծ ահ պատեց բոլոր նրանց, ովքեր այս բանը լսեցին։