«Պատվիրի՛ր Իսրայելի որդիներին, որ քեզ ձիթենու զուլալ, անարատ, ծեծած ձիթապտղի ձեթ բերեն լույսի համար, որպեսզի մշտավառ ճրագ լինի Վկայության խորանում՝ Ուխտի տապանակի վարագույրի դիմաց։ Ահարոնն ու նրա որդիները երեկոյից մինչև առավոտ թող այն վառեն Տիրոջ առաջ։ Դա Իսրայելի որդիների կողմից կատարվելիք հավիտենական օրենք թող լինի սերնդեսերունդ»։