Երբ ճաշեցին, Հիսուսը հարցրեց Սիմոն Պետրոսին. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ ավելի, քան դրանք»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց «Արածեցրո՛ւ իմ գառներին»։ Երկրորդ անգամ հարցրեց նրան. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Նա ասաց նրան. «Այո՛, Տե՛ր, դու էլ գիտես, որ սիրում եմ քեզ»։ Նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին»։ Երրորդ անգամ հարցրեց. «Սիմո՛ն, որդի՛ Հովնանի, սիրո՞ւմ ես ինձ»։ Պետրոսը տխրեց, որ երրորդ անգամ հարցրեց իրեն, թե՝ սիրո՞ւմ ես ինձ։ Ու նրան պատասխանեց. «Տե՛ր, դու ամեն ինչ գիտես. դու ինքդ ճանաչում ես բոլորին և գիտես, թե սիրում եմ քեզ»։ Հիսուսը նրան ասաց. «Արածեցրո՛ւ իմ ոչխարներին։