You will seek me and find me when you search for me with all your heart.
Կարդալ Jeremiah 29
Լսել Jeremiah 29
Կիսվել
Համեմատել տարբերակները: Jeremiah 29:13
7 օր
Աբրահամը չէր կասկածում Աստծո խոստման իրական լինելուն։ Նա հավատում էր, որ իրեն արարող Աստված կարող է իր համար անգամ անհավանական թվացող հրաշքն իրագործել։ Չնայած հավատալու բոլոր տեսանելի հիմքերի բացակայությանը, նա հավատում էր, որ Աստված կարող է անհնարինն անել։Աստված կատարում է Իր խոստումները։ Նրա հավատարմությունը շատ ավելի մեծ է, քան քո բոլոր դժվարություններն իրար հետ վերցրած։ Վստահ եղի՛ր՝ Նրա ծրագրերը իրականանալու են քո կյանքում․․․
7 Օրեր
Ինչպես ֆիզիկական աշխարհում ամեն մարդ, ամեն ընտանիք ու ամեն ժողովուրդ իր յուրահատուկ հոտն ունի, այնպես էլ հոգևոր աշխարհում մարդիկ որոշակի հոտ ունեն։ Աստվածաշունչը սովորեցնում է իրական քրիստոնյաներից բխող անուշահոտության մասին։ Մարդու վրայից եկող հոգևոր հոտը ձևավորվում է նրա շփման միջավայրի, նրա ստացած հոգևոր սնունդի, նրա զոհաբեր սիրտ ունենալու և ճզմվելու արդյունքում: Խոստովանությամբ և ապաշխարությամբ հեռացրո՛ւ քո կյանքից բոլոր գարշահոտությունները։ Դարձի՛ր Քրիստոսի անուշ բույրը քո շրջապատի մարդկանց մեջ և վայելի՛ր Քրիստոսի աշակերտի կյանքով ապրելու պատիվն:
Աստված լսում է Իր Խոսքը հարգող և Իր կամքը կատարելու փափագ ունեցող մարդկանց աղոթքներն ու աղաչանքները, հատուկ պաշտպանությամբ պաշտպանում է նրանց և ուժ տալիս ու լցնում Իր զորությամբ: Ապրի՛ր այս կյանքը Տեր Աստծու կամքը ճանաչելու և Նրա կամքին հնազանդվելու փափագով։ Աստված փափագում է օգնել Իր բոլոր նվիրյալ զավակներին, որ սպասում են Նրա ողորմությանը։ Մենք երբե՛ք չպետք է մոռանանք Տիրոջ արած բարիքները, եթե անգամ մեր հերթական աղաչանքը մեր դժվարությունը դեռ չի վերածել հզոր մի վկայության։
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին: