Ամեն ոք, ով մեղք է գործում, նաև անօրենություն է անում. և մեղքն անօրենություն է։ Եվ գիտեք, որ նա հայտնվեց, որպեսզի մեր մեղքերը վերցնի, իսկ նրա մեջ մեղք չկա։ Ամեն ոք, ով նրա մեջ է ապրում, չի մեղանչում, և ամեն ոք, ով մեղանչում է, չի տեսել նրան, ոչ էլ ճանաչել։ Որդյակնե՛ր, ոչ ոք թող չխաբի ձեզ. ով արդարություն է անում, արդար է, ինչպես որ նա է արդար։ Ով մեղք է գործում, սատանայից է, որովհետև սատանան հենց սկզբից մեղանչում է. Աստծու Որդին նրա համար հայտնվեց, որ սատանայի գործերը քանդի։ Ամեն ոք, ով Աստծուց է ծնված, մեղք չի գործում, որովհետև նրա սերմն իր մեջ մնում է, և չի կարող մեղանչել, որովհետև Աստծուց է ծնված։ Սրանով են հայտնի Աստծու որդիները և սատանայի որդիները։ Ամեն ոք, ով արդարություն չի գործում, Աստծուց չէ, և ոչ էլ նա, ով իր եղբորը չի սիրում։
Որովհետև սա է պատվիրանը, որ սկզբից լսեցիք, որ միմյանց սիրենք.