Եվ Գաղաադի բնակիչներից թեզբացի Եղիան ասաց Աքաաբին. «Կենդանի է Իսրայելի Տեր Աստվածը, որին ծառայում եմ. այս տարիներին ցող և անձրև չպիտի լինի. բայց միայն իմ խոսքով»։ Եվ Տերը խոսեց նրա հետ՝ ասելով. «Գնա՛ այստեղից, դարձի՛ր դեպի արևելք և թաքնվի՛ր Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։ Այն հեղեղատից ջուր կխմես, իսկ ես ագռավներին հրամայել եմ, որ քեզ կերակրեն այնտեղ»։ Նա գնաց և արեց Տիրոջ խոսքի համաձայն. գնաց և բնակվեց Քերիթ հեղեղատի մոտ, որը Հորդանանի դիմացն է։ Եվ ագռավները նրա համար հաց ու միս էին բերում առավոտը և իրիկունը՝ հաց ու միս, և նա ջուր էր խմում հեղեղատից։ Եվ այնպես եղավ, որ որոշ ժամանակ անց հեղեղատը չորացավ, որովհետև անձրև չէր գալիս երկրում։
Կարդալ Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 17:1-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր