Ասայի որդի Հոսափատը թագավոր դարձավ Հուդայի վրա Իսրայելի Աքաաբ թագավորի չորրորդ տարում։ Հոսափատը երեսունհինգ տարեկան էր, երբ թագավոր դարձավ և քսանհինգ տարի թագավորեց Երուսաղեմում. նրա մայրը Սաղիի դուստրն էր, անունը՝ Ազուբա։ Եվ նա գնաց իր հոր՝ Ասայի բոլոր ճանապարհներով, չխոտորվեց նրանից և արեց այն, ինչ ուղիղ էր Տիրոջ առաջ։ Սակայն Բարձր տեղերը չվերացան. ժողովուրդը տակավին զոհ էր մատուցում և խունկ էր ծխում Բարձր տեղերում։ Եվ Հոսափատը խաղաղություն արեց Իսրայելի թագավորի հետ։ Հոսափատի մնացած գործերի և նրա արած քաջության ու պատերազմի մասին ահա գրված է Հուդայի թագավորների Ժամանակագրության գրքում։
Կարդալ Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 22:41-46
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր