Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23
23
Դավիթն ազատագրում է Կեիլա քաղաքը
1Դավթին հաղորդեցին՝ ասելով. «Ահա փղշտացիները պատերազմում են Կեիլայի դեմ և կողոպտում են կալերը»։ 2Եվ Դավիթը Տիրոջը հարցրեց. «Գնա՞մ այդ փղշտացիներին հարվածեմ»։ Եվ Տերը Դավթին ասաց. «Գնա՛, ջարդի՛ր փղշտացիներին և ազատի՛ր Կեիլան»։ 3Եվ Դավթի մարդիկ նրան ասացին. «Ահա մենք այստեղ՝ Հուդայի մեջ, վախենում ենք, էլ որչա՜փ ավելի, եթե գնանք Կեիլա՝ փղշտացիների գնդերի դեմ»։ 4Եվ Դավիթը դարձյալ հարցրեց Տիրոջը, և Տերը նրան պատասխանեց ու ասաց. «Վե՛ր կաց, իջի՛ր Կեիլա, որովհետև ես փղշտացիներին քո ձեռքը կտամ»։ 5Եվ Դավիթն իր մարդկանցով գնաց Կեիլա և պատերազմեց փղշտացիների դեմ, նրանց անասունները վերցրեց և նրանց հարվածեց ու մեծ ջարդ տվեց, և Դավիթն ազատեց Կեիլայի բնակիչներին։ 6Երբ Աքիմելեքի որդի Աբիաթարը փախչում էր Կեիլա՝ Դավթի մոտ, իջնելիս եփուդը ձեռքին էր։
7Երբ Սավուղին հաղորդեցին, թե Դավիթը եկել է Կեիլա, Սավուղն ասաց. «Աստված նրան իմ ձեռքն է մատնել, որովհետև նա մտել ու թաքնվել է դռներ ու նիգեր ունեցող մի քաղաքում»։ 8Եվ Սավուղն ամբողջ ժողովրդին կոչեց պատերազմի, որպեսզի իջնի Կեիլա և Դավթին ու նրա մարդկանց պաշարի։ 9Իսկ Դավիթն իմացավ, որ Սավուղն իր դեմ չարություն է մտածել, և Աբիաթար քահանային ասաց. «Եփուդը մոտեցրո՛ւ»։ 10Եվ Դավիթն ասաց. «Ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, քո ծառան վստահաբար լսեց, որ Սավուղն ուզում է գալ Կեիլայի վրա, որպեսզի իմ պատճառով ոչնչացնի քաղաքը։ 11Արդյոք Կեիլայի բնակիչներն ինձ կմատնե՞ն նրա ձեռքը ծառայիդ լսածի պես, և Սավուղը կիջնի՞, ո՛վ Տեր, Իսրայելի՛ Աստված, աղաչում եմ, ծառայիդ հայտնի՛ր»։ Եվ Տերն ասաց. «Կիջնի»։ 12Եվ Դավիթն ասաց. «Կեիլայի բնակիչներն ինձ և իմ մարդկանց կմատնե՞ն Սավուղի ձեռքը»։ Եվ Տերն ասաց. «Կմատնեն»։ 13Եվ Դավիթն ու նրա մարդիկ՝ մոտ վեց հարյուր հոգի, վեր կացան ու դուրս եկան Կեիլայից և գնացին, ուր կարող էին գնալ. և երբ Սավուղին հայտնեցին, թե Դավիթը փախել է Կեիլայից, գնալուց հրաժարվեց։
Դավիթն ամուր տեղերում
14Եվ Դավիթը բնակվում էր անապատում, ամուր տեղերում. մնում էր Զիփի անապատում՝ սարի վրա։ Սավուղը նրան որոնում էր ամեն օր, բայց Աստված Դավթին չմատնեց նրա ձեռքը։ 15Դավիթը տեսավ, որ Սավուղը դուրս է եկել իրեն որոնելու, իսկ Դավիթը Զիփի անապատում՝ մի անտառի մեջ էր։
16Սավուղի որդի Հովնաթանը վեր կացավ գնաց անտառ՝ Դավթի մոտ, և Աստծով զորացրեց նրա ձեռքը։ 17Եվ նրան ասաց. «Մի՛ վախեցիր, որովհետև իմ հայր Սավուղի ձեռքը չպիտի գտնի քեզ, և դու թագավոր պիտի լինես Իսրայելի վրա, իսկ ես կլինեմ քո երկրորդը, և իմ հայր Սավուղն էլ գիտի այս բանը»։ 18Եվ նրանք երկուսն էլ ուխտ արեցին Տիրոջ առաջ, և Դավիթը մնաց անտառում, իսկ Հովնաթանը գնաց իր տուն։
19Եվ զիփացիները գնացին վեր՝ Գաբաա, Սավուղի մոտ, և ասացին. «Ահա Դավիթը թաքնվել է մեզ մոտ՝ անտառում, ամուր տեղերում, Եքեղա բլուրի վրա՝ Եսեմոնի հարավային կողմում։ 20Հիմա, ո՛վ թագավոր, իջի՛ր, ինչպես որ քո անձը շատ է փափագում իջնել, և նրան թագավորի ձեռքը մատնելը մեր գործն է»։ 21Եվ Սավուղն ասաց. «Օրհնյա՛լ լինեք դուք Տիրոջից, որ ցավակից եղաք ինձ։ 22Ուրեմն գնացե՛ք, ավելի լա՛վ ստուգեք, իմացե՛ք ու տեսե՛ք այն տեղը, ուր որ դրել է իր ոտքը, և թե ո՛վ է նրան այնտեղ տեսել, որովհետև ինձ ասել են, որ նա շատ խորամանկ է։ 23Նայե՛ք և իմացե՛ք նրա թաքնվելու բոլոր տեղերը և վստահելի տեղեկությամբ վերադարձե՛ք ինձ մոտ, և ձեզ հետ կգնամ. և եթե նա այդ երկրում է, նրան պիտի փնտրեմ Հուդայի բոլոր հազարավորների մեջ»։ 24Եվ նրանք վեր կացան ու Սավուղի առջևից գնացին Զիփ, և Դավիթն իր մարդկանց հետ Մաոնի անապատում էր՝ դաշտի մեջ, Եսեմոնի հարավային կողմում։ 25Եվ Սավուղն իր մարդկանցով գնաց փնտրելու նրան, և երբ Դավթին իմաց տվին, նա վայր իջավ դեպի ժայռը և մնաց Մաոնի անապատում։ Սավուղը լսեց ու Դավթին հետապնդեց Մաոնի անապատում։ 26Երբ Սավուղը գնում էր սարի այս կողմով, Դավիթն իր մարդկանցով գնում էր սարի մյուս կողմով։ Դավիթը շտապում էր, որ փախչեր Սավուղից, բայց Սավուղն ու նրա մարդիկ շրջապատեցին Դավթին ու նրա մարդկանց, որ բռնեն նրանց։ 27Այդ ժամանակ մի լրաբեր եկավ Սավուղի մոտ և ասաց. «Շուտ ե՛կ, որովհետև փղշտացիները հարձակվել են երկրի վրա»։ 28Եվ Սավուղը դադարեց Դավթին հետապնդելուց, որ գնա փղշտացիների դեմ. դրա համար այնտեղի անունը Սելա-Մահլեգոթ#23.28 Այսինքն՝ բաժանումների վեմ։ դրվեց։
Արդեն Ընտրված.
Ա ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 23: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: