Ա Թեսաղոնիկեցիներին 5
5
Պատրաստ լինել Տիրոջ գալստյանը
1Ինչ վերաբերում է ժամերին ու ժամանակներին, եղբայրնե՛ր, ձեզ գրելու կարիք չկա, 2որովհետև դուք ինքներդ հաստատ գիտեք, որ Տիրոջ օրը գալու է, ինչպես գողը՝ գիշերով։ 3Երբ ասեն, թե խաղաղություն և ապահովություն է, այն ժամանակ նրանց վրա կործանումը հանկարծակի կհասնի, ինչպես երկունքը՝ հղի կնոջ վրա, ու նրանք չեն ազատվելու։ 4Իսկ դուք, եղբայրնե՛ր, խավարի մեջ չեք, որ այդ օրը գողի պես ձեզ վրա հասնի։ 5Դուք բոլորդ լույսի որդիներ եք ու ցերեկվա որդիներ. գիշերինը չենք, ոչ էլ խավարինը։ 6Ուստի ուրիշների պես չքնենք, այլ արթուն և զգաստ լինենք։ 7Որովհետև ովքեր քնում են, գիշերն են քնում, և ովքեր հարբում են, գիշերն են հարբում։ 8Իսկ մենք, ցերեկվանը լինելով, արթուն լինենք՝ հավատի ու սիրո զրահը և փրկության հույսի սաղավարտը հագած։ 9Որովհետև Աստված մեզ բարկության համար չի սահմանել, այլ փրկություն ստանալու համար մեր Տեր Հիսուս Քրիստոսի միջոցով, 10որ մեզ համար մեռավ, որպեսզի արթուն լինենք, թե քնած, նրա հետ ապրենք։ 11Դրա համար միմյանց քաջալերե՛ք և ամրապնդե՛ք, ինչպես որ արդեն անում եք։
Հորդորներ, մաղթանքներ և ողջույններ
12Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, որ հարգեք նրանց, ովքեր աշխատում են ձեր մեջ ու ձեր վերակացուներն են Տիրոջով, ինչպես նաև ձեզ խրատողները։ 13Եվ նրանց առավելապես պատվե՛ք սիրով՝ իրենց գործի համար. իրար հետ խաղաղությա՛մբ ապրեք։ 14Խնդրում ենք ձեզ, եղբայրնե՛ր, անկարգներին խրատե՛ք, երկչոտներին քաջալերե՛ք, տկարներին օգնակա՛ն եղեք, բոլորի հանդեպ համբերատա՛ր եղեք։ 15Զգո՛ւյշ եղեք. միգուցե մեկը չարի փոխարեն չարը հատուցի. այլ իրար հետ ու բոլորի հանդեպ ամեն ժամ բարի՛ն գործեք։
16Միշտ ուրա՛խ եղեք։ 17Անդադար աղոթե՛ք։ 18Ամեն բանում գոհությո՛ւն հայտնեք, որովհետև սա է ձեր հանդեպ Աստծու կամքը Քրիստոս Հիսուսով։
19Հոգին մի՛ մարեք։ 20Մարգարեությունները մի՛ անարգեք։ 21Ամեն բան քննե՛ք. բարին ամո՛ւր պահեք։ 22Չար բանից ամեն կերպ հեռո՛ւ մնացեք։
23Եվ ինքը՝ խաղաղության Աստվածը, ձեզ ամբողջովին թող մաքրի, ու ձեր ամբողջ հոգին, շունչը և մարմինը անարատ պահվեն մինչև մեր Տեր Հիսուս Քրիստոսի գալուստը։ 24Հավատարիմ է նա, ով կանչեց ձեզ, և որը դեռ կանի։
25Եղբայրնե՛ր, աղոթե՛ք նաև մեզ համար։ 26Բոլոր եղբայրներին սուրբ համբույրո՛վ ողջունեք։ 27Տիրոջով երդվեցնում եմ ձեզ, որ այս նամակը բոլոր սուրբ եղբայրներին կարդացվի։ 28Մեր Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը ձեզ հետ լինի։ Ամեն։
Արդեն Ընտրված.
Ա Թեսաղոնիկեցիներին 5: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: