Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:9-15

Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 14:9-15 ՆՎԱԱ

Եթովպացի Զարան մեկ միլիոն զորքով և երեք հարյուր մարտակառքով նրանց դեմ ելավ ու եկավ մինչև Մարեսա։ Ասան դուրս եկավ նրա դիմաց, և նրանք պատերազմի համար շարվեցին Մարեսայի Սեփաթա ձորում։ Ասան աղաղակեց իր Տեր Աստծուն՝ ասելով. «Ո՛վ Տեր, քեզ համար մի մեծ բան չէ թե՛ հզորին, թե՛ տկարին օգնելը. օգնի՛ր մեզ, ո՛վ մեր Տեր Աստված, որովհետև մենք քեզ ենք ապավինել և քո անունով ենք եկել այս բազմության դեմ։ Ո՛վ Տեր, դու ես մեր Աստվածը. թող մարդը քեզանից ուժեղ չլինի»։ Եվ Տերը եթովպացիներին հարվածեց Ասայի և Հուդայի առաջ, ու եթովպացիները փախան։ Ասան և նրա հետ եղող բանակը նրանց հալածեցին մինչև Գերարա, և եթովպացիներից ընկան, այնպես որ նրանցից կենդանի մնացող չեղավ, որովհետև նրանք ջարդվեցին Տիրոջ առաջ և նրա բանակի առաջ, և շատ մեծ ավար վերցրին։ Նրանք ավերեցին Գերարայի շրջակա քաղաքները, որովհետև Տիրոջ վախը պատել էր նրանց, և կողոպտեցին բոլոր քաղաքները, որովհետև շատ ավար կար դրանց մեջ։ Նրանք ավերեցին նաև հովիվների վրաններն ու քշեցին տարան բազում ոչխարներ և ուղտեր ու վերադարձան Երուսաղեմ։