Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19
19
Մարգարեն հանդիմանում է Հոսափատին
1Հուդայի Հոսափատ թագավորը խաղաղությամբ վերադարձավ իր տունը՝ Երուսաղեմ։ 2Նրան ընդառաջ եկավ Անանի որդի Հեու տեսանողը և Հոսափատ թագավորին ասաց. «Պե՞տք էր, որ չարին օգնեիր և Տիրոջը ատողներին սիրեիր։ Դրա համար Տերը բարկացել է քո դեմ։ 3Բայց քո մեջ բարի բաներ էլ են գտնվում, որովհետև դու երկրից բնաջնջեցիր Աստարովթի կուռքերը և քո սիրտը պատրաստեցիր Աստծուն պաշտելու»։
4Հոսափատը բնակվում էր Երուսաղեմում։ Նա դարձյալ դուրս եկավ ժողովրդի մեջ Բեսաբեեից մինչև Եփրեմի լեռը և նրանց դարձրեց դեպի իրենց հայրերի Տեր Աստվածը։ 5Նա դատավորներ կարգեց Հուդայի երկրի բոլոր պարսպապատ քաղաքներում՝ ամեն մեկ քաղաքում։ 6Եվ դատավորներին ասաց. «Տեսե՛ք, թե դուք ինչ եք անելու, որովհետև դուք մարդո՛ւ համար դատաստան չեք տեսնելու, այլ Տիրոջ համար, և նա ձեզ հետ կլինի դատաստանի գործերում։ 7Ուրեմն Տիրոջ երկյուղը թող ձեզ վրա լինի. գործե՛ք զգուշությամբ, որովհետև մեր Տեր Աստծու մոտ անիրավություն, աչառություն և կաշառակերություն չկա»։
8Երբ Երուսաղեմ էին վերադարձել, Հոսափատը Երուսաղեմում էլ ղևտացիներից, քահանաներից և Իսրայելի տոհմապետներից դատավորներ կարգեց Տիրոջ դատաստանի և վեճերը կարգավորելու համար։ 9Նա նրանց պատվիրեց՝ ասելով. «Այսպես կանեք Տիրոջ երկյուղով, հավատարմությամբ և ուղիղ սրտով։ 10Ամեն մի դատ, որ գա ձեզ մոտ ձեր եղբայրներից, որոնք բնակվում են իրենց քաղաքներում, թե՛ արյունահեղության, թե՛ օրենքի, թե՛ պատվիրանի, թե՛ կանոնների և թե՛ իրավունքի համար լինի, զգուշացրե՛ք նրանց, որ Տիրոջ դեմ հանցանք չգործեն, որպեսզի նրա բարկությունը չիջնի ձեզ վրա և ձեր եղբայրների վրա։ Այսպե՛ս արեք և հանցավոր չեք լինի։ 11Եվ ահա Ամարիա քահանայապետը ձեզ վրա է Տիրոջ բոլոր գործերում, իսկ Հուդայի տան իշխան, Իսմայելի որդի Զաբադիան՝ թագավորի բոլոր գործերում։ Ղևտացիներն էլ ձեր առջևում են իբրև դատարանի կատարածուներ։ Զորացե՛ք ու գործե՛ք, և Տերը բարու հետ կլինի»։
Արդեն Ընտրված.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 19: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: