Նրանց հայրը նրանց տվեց շատ պարգևներ՝ ոսկի, արծաթ, թանկարժեք բաներ, ինչպես նաև պարսպապատ քաղաքներ Հուդայում։ Բայց թագավորությունը հանձնեց Հովրամին, որովհետև նա էր անդրանիկը։ Երբ Հովրամն ստանձնեց իր հոր թագավորությունն ու հաստատվեց, սրով սպանեց իր բոլոր եղբայրներին, նաև Իսրայելի իշխաններից ոմանց։ Հովրամը երեսուներկու տարեկան էր, երբ թագավոր դարձավ, և ութ տարի թագավորեց Երուսաղեմում։ Նա գնաց Իսրայելի թագավորների ճանապարհով, ինչպես արել էր Աքաաբի տունը, որովհետև Աքաաբի աղջիկը նրա կինն էր, և չարիք գործեց Տիրոջ առաջ։ Բայց Տերը չուզեց կործանել Դավթի տունը այն ուխտի համար, որ արել էր Դավթի հետ, և ինչպես խոստացել էր նրան՝ միշտ մի ճրագ տալ նրան և նրա որդիներին։
Կարդալ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 21:3-7
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր