որովհետև Տերը նկուն էր դարձրել Հուդան Իսրայելի թագավոր Աքազի պատճառով, որը անօրինություն էր գործել Հուդայում և ապստամբել Տիրոջ դեմ։ Նրա վրա հարձակվեց Ասորեստանի Թագղաթ-Փաղասար թագավորը, նեղություն տվեց նրան և ոչ թե օգնեց։ Թեև Աքազը Տիրոջ տնից, թագավորի տնից ու իշխաններից ինչ որ գտավ, վերցրեց և տվեց Ասորեստանի թագավորին, բայց դա չօգնեց նրան։ Նա՝ այդ Աքազ թագավորը, նեղության մեջ եղած ժամանակ էլ շարունակ մեղք էր գործում Տիրոջ դեմ։ Նա զոհեր էր մատուցում Դամասկոսի աստվածներին, որոնք ջարդ էին տվել իրեն, և ասում էր. «Ասորիների թագավորների աստվածներն օգնում են իրենց. ես նրանց զոհեր կմատուցեմ, որ ինձ օգնեն»։ Բայց դրանք իր և Իսրայելի անկման պատճառ դարձան։
Կարդալ Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28
Կիսվել
Համեմատել տարբերակները: Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 28:19-23
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր