Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30
30
Զատկի պատրաստություն
1Եզեկիան ամբողջ Իսրայելին ու Հուդային մարդ ուղարկեց և նամակներ էլ գրեց Եփրեմին ու Մանասեին, որ գան Երուսաղեմ՝ Տիրոջ տունը՝ Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնելու։ 2Թագավորն ու նրա իշխաններն ու հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեցին Երուսաղեմում, որ զատիկը տոնեն երկրորդ ամսին, 3որովհետև չէին կարող այն տոնել ժամանակին նրա համար, որ բավական քահանաներ դեռ չէին սրբագործված, և ժողովուրդն էլ չէր հավաքված Երուսաղեմում։ 4Այս բանն ընդունելի թվաց թագավորին ու հավաքված ամբողջ ժողովրդին, 5և նրանք որոշեցին, որ լուր ուղարկեն ամբողջ Իսրայելի մեջ՝ Բերսաբեեից մինչև Դան, որպեսզի գան և Իսրայելի Տեր Աստծու համար զատիկը տոնեն Երուսաղեմում, որովհետև վաղուց չէին կատարել այն, ինչպես որ գրված էր։
6Սուրհանդակները թագավորի ու իշխանների նամակներով գնացին ամբողջ Իսրայելով ու Հուդայով և ըստ թագավորի հրամանի՝ ասացին. «Ո՛վ Իսրայելի որդիներ, դարձե՛ք Տիրոջը՝ Աբրահամի, Իսահակի և Իսրայելի Տեր Աստծուն, և նա էլ կդառնա ձեր այն մնացորդին, որ ազատվել եք Ասորեստանի թագավորների ձեռքից։ 7Մի՛ եղեք ձեր հայրերի և ձեր եղբայրների նման, որոնք անհավատարիմ եղան իրենց հայրերի Տեր Աստծուն, և որոնց նա մատնեց կործանման, ինչպես դուք տեսնում եք։ 8Արդ, մի՛ հաստացրեք ձեր պարանոցը ձեր հայրերի նման. հնազանդվե՛ք#30.8 Եբր. ձե՛ռք տվեք։ Տիրոջը, եկե՛ք նրա սրբարանը, որը նա սրբացրել է հավիտյան, և ծառայե՛ք ձեր Տեր Աստծուն, որպեսզի նրա բորբոքված բարկությունը հեռանա ձեզանից։ 9Որովհետև եթե դուք դառնաք դեպի Տերը, ապա ձեր եղբայրներն ու ձեր որդիները գթություն կգտնեն իրենց գերեվարողների մոտ և կվերադառնան այս երկիրը. որովհետև ձեր Տեր Աստվածը ողորմած է ու գթառատ և իր երեսը չի թեքի ձեզանից, եթե դուք դառնաք նրան»։
10Սուրհանդակները քաղաքից քաղաք էին անցնում Եփրեմի և Մանասեի երկրում ու գնում մինչև Զաբուղոն, բայց ժողովուրդը ծաղրում և արհամարհում էր նրանց։ 11Սակայն Ասերից, Մանասեից և Զաբուղոնից ոմանք խոնարհվեցին և եկան Երուսաղեմ։ 12Աստծու ձեռքը նաև Հուդայի վրա էր՝ նրանց միասիրտ դարձնելու համար, որպեսզի կատարեն թագավորի և իշխանների պատվերը՝ ըստ Տիրոջ խոսքի։
Զատկի տոնակատարությունը
13Շատ ժողովուրդ հավաքվեց Երուսաղեմում՝ Բաղարջակերաց տոնն անելու երկրորդ ամսում. չափազանց մեծ հավաք էր։ 14Նրանք վեր կացան և վերացրին Երուսաղեմում գտնվող զոհասեղանները, հեռացրին խունկ ծխելու բոլոր սեղանները և գցեցին Կեդրոնի հեղեղատը։ 15Զատկի գառը մորթեցին երկրորդ ամսի տասնչորսին. քահանաներն ու ղևտացիները, ամաչելով, մաքրվեցին և ողջակեզներ մատուցեցին Տիրոջ տանը։ 16Իրենց կարգով կանգնեցին իրենց տեղը՝ Աստծու մարդ Մովսեսի օրենքի համաձայն. քահանաները շաղ էին տալիս արյունը՝ ղևտացիների ձեռքից առնելով։ 17Քանի որ հավաքված ժողովրդի մեջ շատերը կային, որոնք մաքրված չէին, դրա համար ղևտացիներն էին մորթում զատկի գառները բոլոր անմաքուրների համար, որպեսզի մաքրեն Տիրոջ համար։ 18Որովհետև ժողովրդից շատերը՝ Եփրեմի, Մանասեի, Իսաքարի և Զաբուղոնի ցեղերից եկած մարդկանցից շատերը, չէին մաքրվել. զատիկը կերան գրվածին հակառակ։ 19Բայց Եզեկիան նրանց համար աղոթեց՝ ասելով. «Բարերար Տերը թող ների բոլոր նրանց, ովքեր իրենց սիրտը պատրաստեցին խնդրելու Աստծուն՝ իրենց հայրերի Տեր Աստծուն, թեև ըստ սրբարանի մաքրության կանոնի մաքրված չեն նրանք»։ 20Տերը լսեց Եզեկիային և ներեց#30.20 Եբր. բժշկեց։ ժողովրդին։
21Երուսաղեմում գտնվող Իսրայելի որդիները Բաղարջակերաց տոնը յոթ օր կատարեցին մեծ ուրախությամբ։ Ղևտացիներն ու քահանաներն ամեն օր օրհնաբանում էին Տիրոջը՝ փառաբանելու նրա զորությունը նվագարաններով։ 22Եզեկիան քաղցրությամբ խոսեց բոլոր ղևտացիների հետ, որոնք մեծ հմտություն ցույց տվեցին Տիրոջ ծառայության մեջ։ Տոնին նրանք կերան յոթ օր՝ խաղաղության զոհեր մատուցելով և իրենց հայրերի Տեր Աստծուն գովաբանելով։
Երկրորդ տոնակատարությունը
23Հավաքված ամբողջ ժողովուրդը խորհուրդ արեց, որ յոթ օր ևս տոն անեն։ Եվ նրանք յոթ օր ևս ուրախություն արեցին, 24որովհետև Հուդայի Եզեկիա թագավորը ժողովրդին նվիրեց հազար ցլիկ և յոթ հազար ոչխար, իսկ իշխանները նրանց նվիրեցին հազար ցլիկ և տասը հազար ոչխար, շատ քահանաներ իրենք իրենց սրբագործեցին։ 25Եվ ուրախացան Հուդայի հավաքված ամբողջ ժողովուրդը, քահանաները, ղևտացիները և ամբողջ ժողովուրդը, որ եկել էր Իսրայելից, նաև Իսրայելի երկրից եկած և Հուդայում բնակվող պանդուխտները։ 26Երուսաղեմում մեծ ուրախություն կար, որովհետև Իսրայելի թագավոր Դավթի որդի Սողոմոնի օրերից սկսած՝ սրա նման բան չէր եղել Երուսաղեմում։
27Ղևտացի քահանաները վեր կացան և օրհնեցին ժողովրդին։ Նրանց ձայնը լսելի եղավ, և նրանց աղոթքը հասավ երկինք՝ նրա սուրբ բնակարանը։
Արդեն Ընտրված.
Բ ՄՆԱՑՈՐԴԱՑ 30: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: