Բ Կորնթացիներին 10
10
Պողոսը՝ պաշտպան իր առաքելական հեղինակության
1Ես ինքս՝ Պողոսս, խնդրում եմ ձեզ Քրիստոսի հեզությամբ ու բարեգթությամբ. ես, որ երբ դեմ առ դեմ ձեր մեջ եմ, խոնարհ եմ, իսկ երբ հեռու եմ, ձեր նկատմամբ խիստ եմ, 2աղաչում եմ, որ չլինի թե երբ մոտ լինեմ, խստությամբ վարվեմ կամ հանդուգն լինեմ ոմանց նկատմամբ, ովքեր կարծում են, թե մարդկային շարժառիթներով ենք վարվում։ 3Թեև մարմնով ենք ապրում, բայց մարդկային մղումներից ելնելով չենք մարտնչում, 4քանզի մեր մարտի զենքերը մարմնավոր չեն, այլ զորավոր են Աստծով՝ բերդեր քանդելու. մենք դրանցով քանդում ենք ծածուկ մտքերը 5և ամեն բարձունք, որ Աստծու գիտության դեմ է գոռոզանում, ու գերում ենք ամեն միտք՝ Քրիստոսին հնազանդեցնելու համար։ 6Եվ պատրաստ ենք ամեն անհնազանդություն պատժելու, երբ ձեր հնազանդությունը կատարյալ լինի։
7Ըստ արտաքինի՞ եք նայում։ Եթե մեկն ինքն իր վրա վստահ է, որ Քրիստոսինն է, թող մտքում այս էլ խորհի, որ ինչպես ինքն է Քրիստոսինը, այնպես էլ մենք ենք Քրիստոսինը։ 8Որովհետև եթե ավելի պարծենամ մեր այն իշխանության համար, որ Տերը մեզ տվեց՝ ձեզ ամրապնդելու և ոչ կործանելու համար, չեմ ամաչի։ 9Ցույց չեմ տալիս, թե իբր վախեցնում եմ ձեզ այս նամակներով։ 10Որովհետև ասում են. «Նամակները ծանր են ու ազդեցիկ, իսկ մարմնավոր ներկայությունը՝ տկար, ու խոսքն էլ՝ անարժեք»։ 11Այդպես ասողը թող սա իմանա, որ ինչպիսին նամակների մեջ գրված խոսքով ենք հեռվից, այնպիսին էլ կլինենք գործով մոտիկից։
12Մենք չենք համարձակվում մեզ համեմատել ու հավասարեցնել ոմանց, ովքեր իրենք իրենց են գովաբանում՝ չհասկանալով, որ իրենք իրենցով են չափում և իրենք իրենցով համեմատում։ 13Բայց մենք չափից դուրս չենք պարծենում, այլ ըստ այն կանոնի չափի, որ Աստված մեզ բաժանեց՝ հասնելու մինչև ձեզ։ 14Երբ ձեզ մոտ հասանք, մենք մեր չափը չէինք անցել, որովհետև ձեզ մոտ հասանք Քրիստոսի Ավետարանով։ 15Եվ չափից դուրս չենք պարծենում ուրիշների աշխատանքով, այլ հույս ունենք, որ ձեր հավատի աճելով մենք էլ ձեր մեջ առավել կմեծանանք մեր գործի չափով, 16որպեսզի ձեզանից այն կողմ էլ Ավետարանը քարոզենք՝ առանց պարծենալու ուրիշի կատարած գործերով։ 17«Ով պարծենում է, թող Տիրոջո՛վ պարծենա» (Երմ. 9.24)։ 18Որովհետև ոչ թե ինքն իրեն գովաբանողն է ընտրյալը, այլ նա, որին Տերն է գովում։
Արդեն Ընտրված.
Բ Կորնթացիներին 10: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: