Բ Կորնթացիներին 12
12
Պողոսի երկնային տեսիլքը
1Պետք է պարծենամ, թեև անօգուտ է։ Կխոսեմ Տիրոջ տեսիլքների ու հայտնությունների մասին։ 2Քրիստոսով մի մարդ գիտեմ, որ տասնչորս տարի առաջ, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, մինչև երրորդ երկինք հափշտակվեց։ 3Գիտեմ նաև այնպիսի մարդու, չգիտեմ՝ մարմնով, թե առանց մարմնի, Աստված գիտի, 4որ հափշտակվեց դրախտի մեջ ու անպատմելի բաներ լսեց, որ մարդը չպետք է խոսի դրանց մասին։ 5Այդպիսի մեկի համար պիտի պարծենամ, բայց ինքս ինձ համար չեմ պարծենա, եթե ոչ իմ տկարություններով միայն։ 6Եթե կամենամ էլ պարծենալ, անմիտ չեմ լինի, քանի որ ճշմարիտն եմ ասում։ Բայց խուսափում եմ, որ գուցե որևէ մեկը իմ մասին ավելի բարձր համարում ունենա, քան այն, ինչ իմ մեջ տեսնում է կամ ինձանից լսում։ 7Եվ որպեսզի հայտնությունների առավելությամբ չհպարտանամ, մարմնի համար ինձ խայթ տրվեց՝ սատանայի հրեշտակ, որ ինձ բռնցքահարի, որպեսզի չգոռոզանամ։ 8Դրա համար երեք անգամ Տիրոջն աղաչեցի, որ նրան ինձանից հեռացնի։ 9Իսկ նա ինձ ասաց. «Քեզ իմ շնորհը բավական է, որովհետև իմ զորությունը տկարության մեջ է կատարյալ դառնում»։ Արդ ավելի հոժարությամբ իմ տկարություններով կպարծենամ, որպեսզի Քրիստոսի զորությունն իմ մեջ բնակվի։ 10Ուստի հանուն Քրիստոսի հաճույքով համբերում եմ տկարությունների, նախատինքների, վշտերի, հալածանքների և նեղությունների, որովհետև երբ տկարանում եմ, այն ժամանակ զորանում եմ։ 11Պարծենալով անմտացա. դո՛ւք ինձ ստիպեցիք, քանզի ձեզանից պետք է վկայություն ստանայի, որովհետև այն մեծամեծ առաքյալներից ոչ մի բանով պակաս չեղա, թեև ես ոչինչ եմ։ 12Բայց առաքյալ լինելու նշանները կատարվեցին ձեր մեջ ամենայն համբերությամբ, նշաններով և հրաշքներով ու զորություններով։ 13Որովհետև ինչո՞վ մյուս եկեղեցիներից պակաս եղաք, եթե ոչ նրանով, որ ես ձեզ վրա բեռ չեղա։ Ներե՛ք ինձ այդ հանցանքը։
Առաքելական այցելություն
14Ահա երրորդ անգամ է, որ պատրաստ եմ ձեզ մոտ գալու և ձեզ վրա բեռ չեմ լինի, որովհետև ձեր ունեցածը չեմ որոնում, այլ ձեզ. որովհետև ոչ թե որդիները պետք է հայրերի համար գանձ կուտակեն, այլ հայրերը՝ որդիների համար։ 15Բայց ես հոժարակամ ձեզ համար կծախսեմ ու ծախսի տակ կընկնեմ, թեկուզ ձեզ առավել սիրելով՝ ձեզնից քիչ սիրվեմ։ 16Բայց թեկուզ ես ձեզ վրա բեռ չեղա, սակայն խորամանկ լինելով՝ ձեզ նենգաբար բռնեցի։ 17Մի՞թե նրանց ձեռքով, ում ձեզ մոտ ուղարկեցի, ձեզ շահագործեցի։ 18Տիտոսին աղաչեցի ձեզ մոտ գալ, նրա հետ այն եղբորն էլ ուղարկեցի։ Մի՞թե Տիտոսը ձեզ շահագործեց։ Չէ՞ որ մենք նույն հոգով վարվեցինք, չէ՞ որ նույն հետքերով ընթացանք։
19Դարձյա՞լ կարծում եք, թե մենք խոսքով ենք մեզ պաշտպանում։ Աստծու առաջ Քրիստոսով ենք խոսում. ամեն բան, սիրելինե՛ր, ձեզ ամրացնելու համար է։ 20Վախենում եմ, որ իմ գալու ժամանակ միգուցե ձեզ այնպիսին չգտնեմ, ինչպիսին կամենում եմ, և ես ձեզ համար այնպիսին չլինեմ, ինչպիսին որ դուք էլ չեք կամենում. որպեսզի չլինեն վեճ, նախանձ, զայրույթ, գրգռություններ, չարախոսություններ, քսություններ, ամբարտավանություններ, խռովություններ։ 21Միգուցե իմ հաջորդ գալստյան ժամանակ իմ Աստվածը ինձ նվաստացնի ձեզ մոտ, և սուգ անեմ շատերի համար, որ նախապես մեղանչել են և չեն ապաշխարել այն պղծության, պոռնկության ու գիջության համար, որ կատարել են։
Արդեն Ընտրված.
Բ Կորնթացիներին 12: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: