Բ Կորնթացիներին 4
4
Հոգևոր գանձ կավե անոթների մեջ
1Դրա համար, այս ծառայությունն ունենալով, Աստծու ողորմությամբ չենք տկարանում, 2մերժում ենք քողարկված ամոթալի գործերը, խորամանկությամբ չենք ընթանում և Աստծու խոսքն էլ չենք խեղաթյուրում, այլ ճշմարտությունը հայտնելով՝ ինքներս մեզ ներկայացնում ենք բոլոր մարդկանց խղճմտանքին Աստծու առաջ։ 3Իսկ եթե մեր Ավետարանը քողարկված լինի, ապա այն կորուսյալների համար է քողարկված, 4որոնց մեջ անհավատների սրտերը այս աշխարհի աստվածը կուրացրեց, որպեսզի նրանց վրա չծագի Քրիստոսի փառավոր Ավետարանի լույսը, որ աներևույթ#4.4 Հուն. հն. ձեռ. չունեն աներևույթ բառը։ Աստծու պատկերն է։ 5Որովհետև մենք ոչ թե ինքներս մեզ ենք քարոզում, այլ Տեր Հիսուս Քրիստոսին, և մենք ձեր ծառաներն ենք Հիսուսի համար։ 6Որովհետև Աստված, որ ասաց, թե խավարից թող լույս ծագի, հենց ինքը մեր սրտերի մեջ ծագեց՝ Աստծու փառքի գիտության լույսը տալու, որ ճառագում է Հիսուս Քրիստոսի դեմքից։
7Բայց այս գանձն ունենք կավե անոթներում, որպեսզի ցույց տրվի, որ այս գերազանց զորությունը Աստծուց է, ոչ թե մեզանից։ 8Ամեն բանում նեղված ենք, բայց ճնշված չենք, կարոտյալ ենք, բայց հուսահատ չենք, 9հալածված ենք, բայց լքված չենք, անկյալ ենք, բայց կորսված չենք։ 10Հիսուսի մահը ամեն ժամ մեր մարմնի մեջ կրում ենք, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մարմնի մեջ հայտնվի։ 11Որովհետև մենք՝ ողջերս, Հիսուսի համար միշտ մահվան ենք մատնվում, որպեսզի Հիսուսի կյանքն էլ մեր մահկանացու մարմնի մեջ հայտնվի։ 12Այնպես որ մահը մեր մեջ է զորանում, իսկ կյանքը՝ ձեր մեջ։ 13Հավատի նույն հոգին ունենալով, ինչպես որ գրված է. «Հավատացի ու դրա համար խոսեցի» (Սաղ. 116.10), մենք էլ հավատում ենք ու դրա համար էլ խոսում ենք՝ 14գիտենալով, որ Տեր Հիսուսին հարություն տվողը մեզ էլ Հիսուսի հետ հարություն կտա ու ձեզ հետ իր առաջ կկանգնեցնի։ 15Որովհետև ամեն ինչ ձեզ համար է, որպեսզի շատերի գոհությամբ առատացած շնորհը ավելանա Աստծու փառքի համար։
Ապրել հավատով
16Դրա համար չենք վհատվում։ Թեև մեր արտաքին մարդը քայքայվում է, բայց մեր ներքին մարդն օրեցօր նորոգվում է։ 17Որովհետև մեր այժմյան թեթև նեղությունը գերազանց հավիտենական փառք է պատրաստում մեզ համար, 18քանի որ այս տեսանելի բաներին չենք նայում, այլ անտեսանելիներին, որովհետև տեսանելի բաները ժամանակավոր են, իսկ անտեսանելիները՝ հավիտենական։
Արդեն Ընտրված.
Բ Կորնթացիներին 4: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: