կրակի են մատնել նրանց աստվածներին, որովհետև նրանք աստվածներ չէին, այլ մարդու ձեռքի գործ էին՝ փայտ ու քար. դրա համար էլ ոչնչացրին նրանց։ Բայց հիմա, ո՛վ Տեր մեր Աստված, ազատի՛ր մեզ նրա ձեռքից. թող երկրի բոլոր թագավորություններն իմանան, որ դու՝ Տերդ ես միայն Աստված»։ Եվ Ամովսի որդի Եսայիան մարդ ուղարկեց Եզեկիայի մոտ՝ ասելով. «Այսպես է ասում Իսրայելի Տեր Աստվածը. “Այն, որ աղաչեցիր ինձ Ասորեստանի Սենեքերիմ թագավորի մասին, լսեցի”»։ Այն խոսքը, որ Տերն ասել է նրա մասին, այս է. «Քեզ անարգեց, քեզ ծաղրեց Սիոնի կույս աղջիկը. Քո ետևից գլուխը շարժեց Երուսաղեմի աղջիկը։ Ո՞ւմ նախատեցիր և հայհոյեցիր Եվ ո՞ւմ վրա ձայնդ բարձրացրիր Եվ աչքերդ վեր հառեցիր. Իսրայելի Սրբի վրա։ Քո դեսպանների միջոցով նախատեցիր Տիրոջը և ասացիր. “Իմ կառքերի շատությամբ սարերի բարձրության վրա ելա՝ Լիբանանի հեռու կողմերը. Եվ ես կտրեցի նրա բարձր եղևնիները Եվ նրա ընտիր մայրիները. Եվ մտա նրա ամենահեռավոր օթևանը Եվ նրա պտղատու ծառերի անտառը։
Կարդալ Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19
Կիսվել
Համեմատել տարբերակները: Դ ԹԱԳԱՎՈՐՆԵՐԻ 19:18-23
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր