Եվ մենք ձեզ ավետարանում ենք հայրերին տրված խոստումը, քանի որ Աստված այն իրագործեց մեր մեջ, որ նրանց որդիներն ենք, Հիսուսին հարություն տալով, ինչպես գրված է երկրորդ սաղմոսում. "Դու իմ Որդին ես, ես այսօր ծնեցի քեզ" ։ Եվ որ մեռելներից նրան հարություն տվեց ու այլևս ապականության չի դառնալու, այսպես ասաց. "Ձեզ պիտի տամ այն սրբությունները, որ խոստացա Դավթին" ։ Ուստի և մի ուրիշ տեղում ասում է. "Քո Սրբին ապականություն տեսնել չես տա" ։ Բայց Դավիթն իր սերնդի ժամանակ ծառայեց և Աստծու կամքով վախճանվեց և իր հայրերին միացավ, ապականություն տեսավ։ Բայց նա, որին Աստված հարություն տվեց, ապականություն չտեսավ։ Արդ, եղբայրնե՛ր, թող ձեզ հայտնի լինի, որ նրանով է ձեզ մեղքերի թողություն ավետարանվում։ Եվ այն ամենից, որ Մովսեսի օրենքով չկարողացաք արդարանալ, նրանով ամեն հավատացող կարդարանա։
Կարդալ Գործք Առաքելոց 13
Կիսվել
Համեմատել տարբերակները: Գործք Առաքելոց 13:32-39
Պահպանեք հատվածներ, կարդացեք անցանց, դիտեք ուսուցողական հոլովակներ և ավելին:
Գլխավոր
Աստվածաշունչ
Ծրագրեր
Տեսանյութեր