Գործք Առաքելոց 2
2
Հոգեգալուստ
1Եվ Պենտեկոստեի օրը բոլորը միասին գտնվում էին նույն տեղում։ 2Հանկարծ երկնքից սաստիկ քամու պես մի ձայն հնչեց և լցրեց ամբողջ տունը, որտեղ նստած էին։ 3Եվ նրանց երևացին բաժանված հրե լեզուներ, որոնք նստեցին նրանցից յուրաքանչյուրի վրա։ 4Բոլորը լցվեցին Սուրբ Հոգով և սկսեցին ուրիշ լեզուներով խոսել, ինչպես որ նրանց խոսել էր տալիս Հոգին։
5Երուսաղեմում բնակվում էին աստվածավախ հրեաներ երկնքի տակ գտնվող բոլոր ազգերից։ 6Երբ այդ ձայնը հնչեց, բազմություն հավաքվեց ու խռնվեց, որովհետև լսում էին, որ նրանք խոսում են իրենցից յուրաքանչյուրի լեզվով։ 7Բոլորը հիացած ու զարմացած միմյանց ասում էին. «Ահա սրանք բոլորը, որ խոսում են, գալիլեացի չե՞ն։ 8Ինչպե՞ս է, որ մեզնից ամեն մեկը լսում է իր մայրենի լեզուն։ 9Մենք՝ պարթևներ ու մարեր, էլամացիներ ու Միջագետքում, Հրեաստանում#2.9 Եկեղեցական հայրերը՝ Տերտուղիանոսը, Օգոստինոսը, Հերոնիմոսը և Ոսկեբերանը, կարծում էին, թե սա Հայաստան (ARMENIA) պետք է լինի։ ու Կապադովկիայում, Պոնտոսում ու Ասիայում, 10Փռյուգիայում ու Պամփյուլիայում, Եգիպտոսում ու Կյուրենյան Լիբիայի շրջաններում բնակվողներ ու հռոմեացի եկվորներ, 11հրեաներ թե նորադարձներ, կրետացիներ ու արաբներ, լսում ենք, որ նրանք մեր լեզուներով Աստծու մեծագործությունների մասին են խոսում»։ 12Բոլորը զմայլված և զարմացած հարցնում էին միմյանց. «Սա ի՞նչ կարող է լինել»։ 13Իսկ ուրիշները ծաղրելով ասում էին. «Քաղցր գինով են հարբել»։
Պետրոսի ճառը Հոգեգալստյան օրը
14Եվ Պետրոսը տասնմեկի հետ վեր կացավ, իր ձայնը բարձրացրեց և նրանց ասաց. «Ո՛վ հրեաստանցիներ և բոլո՛րդ, որ Երուսաղեմում եք ապրում. սա թող հայտնի լինի ձեզ, և ակա՛նջ դրեք իմ խոսքերին։ 15Սրանք հարբած չեն, ինչպես դուք եք կարծում, քանի որ օրվա երրորդ ժամն է, 16այլ սա այն է, ինչ ասվել է Հովել մարգարեի միջոցով.
17 "Եվ վերջին օրերին,- ասում է Աստված,-
իմ Հոգուց պիտի հեղեմ ամեն մարմնի վրա,
և ձեր որդիներն ու դուստրերը պիտի մարգարեանան.
ձեր երիտասարդները տեսիլքներ,
իսկ ձեր ծերերը երազներ պիտի տեսնեն։
18 Եվ իմ ծառաների ու աղախինների վրա ևս
այդ օրերին իմ Հոգուց պիտի հեղեմ,
և պիտի մարգարեանան։
19 Եվ պիտի ցույց տամ հրաշքներ վերը՝ երկնքում,
և նշաններ՝ ներքևում՝ երկրի վրա.
արյուն, կրակ ու ծխի սյուն։
20 Արեգակը պիտի փոխակերպվի խավարի,
և լուսինը՝ արյան,
քանի դեռ չի եկել Տիրոջ մեծ ու երևելի օրը։
21 Եվ այնպես պիտի լինի, որ ամեն ոք,
ով Տիրոջ անունը կանչի, պիտի փրկվի" (Հվլ. 2.28-32)։
22Ո՛վ իսրայելացիներ, լսե՛ք այս խոսքերը. Հիսուս Նազովրեցուն Աստված ձեզ ցույց տվեց զորությամբ, հրաշքներով ու նշաններով, որոնք Աստված, ինչպես դուք արդեն գիտեք, ձեր մեջ կատարեց նրա միջոցով. 23նրան Աստծու սահմանած խորհրդով ու կանխագիտությամբ անօրենների ձեռքը մատնեցիք և փայտի վրա գամելով՝ սպանեցիք։ 24Նրան Աստված հարություն տվեց՝ մահվան կապանքները քանդելով, քանի որ անհնար էր, որ մահն իշխեր նրան։ 25Իրապես Դավիթը Հիսուսի մասին է ասում.
"Տիրոջն ամեն ժամ տեսնում էի իմ առաջ,
որն իմ աջ կողմում է, որպեսզի չսասանվեմ։
26 Դրա համար իմ սիրտն ուրախացավ, լեզուս ցնծաց,
մարմինս էլ հույսով պիտի ապրի։
27 Որովհետև իմ մարմինը գերեզմանում չես թողնի
և թույլ չես տա, որ քո Սուրբը ապականություն տեսնի։
28 Ինձ ցույց տվեցիր կյանքի ճանապարհները
և ինձ քո ներկայության ուրախությամբ պիտի լցնես" (Սաղ. 16.8-11)։
29Եղբայրնե՛ր, ձեզ պետք է Դավիթ նահապետի մասին համարձակաբար ասեմ, որ նա և՛ մեռավ, և՛ թաղվեց, ու նրա գերեզմանը մինչև այսօր մեր մեջ է։ 30Արդ, մարգարե լինելով՝ նա գիտեր, որ Աստված իրեն երդմամբ խոստացավ իր որովայնի պտղից մեկին նստեցնել իր աթոռին (Սաղ. 132.11, Բ Թագ. 7.12), 31ուստի կանխավ տեսնելով՝ նա խոսեց Քրիստոսի հարության մասին.
"Նա գերեզմանում չթողնվեց,
ոչ էլ նրա մարմինն ապականություն տեսավ"։
32Այս Հիսուսին Աստված հարություն տվեց, որին մենք ամենքս վկա ենք։ 33Արդ Աստծու զորությամբ բարձրանալով՝ Հորից ստացավ խոստացված Սուրբ Հոգին, որը հեղեց մեզ վրա, և դուք հիմա այն տեսնում ու լսում եք։ 34Դավիթը, որ երկինք չէր բարձրացել, ինքն իսկ ասում է.
"Տերն իմ Տիրոջն ասաց.
Նստի՛ր իմ աջ կողմում,
35 մինչև որ թշնամիներիդ ոտքերիդ տակ իբրև պատվանդան դնեմ" (Սաղ. 110.1)։
36Արդ Իսրայելի ամբողջ տունը թող վստահաբար իմանա, որ Աստված նրա՛ն և՛ Տեր, և՛ Օծյալ արեց, այն Հիսուսին, որին դուք խաչը հանեցիք»։
Առաջին նորադարձները
37Երբ նրանք այս լսեցին, իրենց սրտում զղջացին և Պետրոսին ու մյուս առաքյալներին ասացին. «Ի՞նչ պիտի անենք, եղբայրնե՛ր»։ 38Պետրոսը նրանց ասաց. «Ապաշխարե՛ք, և ձեզանից յուրաքանչյուրը մեղքերի թողության համար թող Հիսուս Քրիստոսի անունով մկրտվի, և դուք Սուրբ Հոգու պարգևը պիտի ստանաք։ 39Որովհետև այս խոստումը ձեզ, ձեր զավակների և բոլոր այն հեռավորների համար է, որոնց մեր Տեր Աստվածը կանչելու է»։ 40Պետրոսն ուրիշ շատ խոսքերով էլ էր վկայում և նրանց մխիթարում՝ ասելով. «Փրկե՛ք ձեզ այս խոտոր սերնդից»։ 41Ովքեր նրա խոսքը հոժարությամբ ընդունեցին, մկրտվեցին։ Եվ այդ օրը նրանք երեք հազար հոգով ավելացան։
Քրիստոնեական առաջին համայնքը
42Ջերմեռանդորեն հետևում էին առաքյալների ուսուցմանը, հաղորդությանը, հացի բեկմանը և աղոթքներին։
43Նրանք բոլորը վախով էին համակված, որովհետև առաքյալների միջոցով շատ հրաշքներ ու նշաններ էին կատարվում։ 44Բոլոր հավատացյալները նույն տեղում էին համախմբվում, և նրանց ողջ ունեցածն ընդհանուր էր։ 45Նրանք վաճառում էին իրենց ունեցվածքն ու կալվածքները և բաժանում էին բոլորին. ով ինչի կարիք ունենար։ 46Ամեն օր տաճարում էին համախմբվում, իսկ հացի բեկումը տներում էին կատարում՝ ուրախությամբ և պարզ սրտով իրենց կերակուրը ճաշակելով։ 47Օրհնում էին Աստծուն և ամբողջ ժողովրդի մեջ սեր ու հարգանք էին վայելում։ Իսկ Տերը նրանց խմբում փրկվածների էր ավելացնում ամեն օր։
Արդեն Ընտրված.
Գործք Առաքելոց 2: ՆՎԱԱ
Ընդգծել
Կիսվել
Պատճենել
Ցանկանու՞մ եք պահպանել ձեր նշումները ձեր բոլոր սարքերում: Գրանցվեք կամ մուտք գործեք
© Bible Society in Armenia, 2018

: