ԴԱՆԻԵԼ 9:7-15

ԴԱՆԻԵԼ 9:7-15 ՆՎԱԱ

Ո՜վ Տեր, քոնն է արդարությունը, իսկ մերը՝ երեսի ամոթը, ինչպես որ այսօր է, Հուդայի մարդկանց և Երուսաղեմի բնակիչներին, բոլոր իսրայելացիներին մերձավոր ու հեռավոր այն բոլոր երկրներում, ուր նրանց աքսորել ես այն անհավատարմության համար, որ գործեցին քո դեմ։ Տե՛ր, մերն է երեսի ամոթը, մեր թագավորներինը, մեր իշանավորներինը և մեր հայրերինը, որովհետև մեղանչեցինք քո դեմ։ Մեր Տեր Աստծունն են ողորմությունը և ներողամտությունը, որովհետև մենք ապստամբեցինք նրա դեմ և չլսեցինք մեր Տեր Աստծու ձայնը, որպեսզի գնայինք նրա օրենքներով, որոնք նա մեր առաջ դրեց իր ծառաների՝ մարգարեների միջոցով։ Ամբողջ Իսրայելը անտեսեց քո օրենքը և խոտորեց՝ մերժելով հնազանդվել քո ձայնին։ Եվ մեզ վրա թափվեցին անեծքն ու երդումը, որոնք գրված են Աստծու ծառա Մովսեսի օրենքի մեջ, քանի որ մենք նրա դեմ մեղանչեցինք։ Եվ նա հաստատեց իր խոսքերը, որ խոսել էր մեր դեմ և մեզ դատող մեր դատավորների դեմ՝ մեզ վրա մեծ չարիք բերելով. այնպես որ երկնքի տակ նման բան չի եղել, ինչպես որ եղավ Երուսաղեմին։ Մովսեսի օրենքի մեջ գրվածի պես այս ամբողջ չարիքը եկավ մեզ վրա, սակայն մենք Տիրոջը՝ մեր Աստծուն, չպաղատեցինք, որպեսզի հետ դառնալով մեր անօրենությունից՝ իմաստուն լինեինք քո ճշմարտությանն անսալով։ Ուստի Տերն այս չարիքը մտադրեց ու մեզ վրա բերեց այն, որովհետև Տերը՝ մեր Աստվածը, արդար է իր կատարած բոլոր գործերի մեջ, բայց մենք չհնազանդվեցինք նրա ձայնին։ Եվ արդ, ո՛վ մեր Տեր Աստված, որ հզոր ձեռքով Եգիպտոսի երկրից դուրս բերեցիր քո ժողովրդին և քեզ համար անուն վաստակեցիր, ինչպես որ այսօր է. մենք մեղանչեցինք ու անօրենություն գործեցինք։

ԴԱՆԻԵԼ 9:7-15 հետ կապված անվճար Ընթերցանության ծրագրեր և Շինության խոսքեր